Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

11 փետ 2020 14:22

Տեսանյութ. Վստահ եմ՝ մենք կունենանք 650,000 կողմ ձայն.Ժողովուրդն է մեր, այսպես ասած, «տղան» և ինքը պետք որոշի

Մենք չենք ասել, որ ժողովուրդն է ուզում հանրաքվեն, մենք ասել ենք, որ ժողովուրդը հեղափոխություն է իրականացրել, իսկ հեղափոխությունը պետք է իրականանա ամբողջությամբ և համապարփակ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Դիտարկմանը, որ ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ հանրաքվեի գործընթացը ծայրից ծայր հակասահմանադրական է, նա պատասխանեց․  «Ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ որևէ մեկը ընդդիմությունից ասած լինի, որ հանրաքվեի գործընթացը ծայրից ծայր հակասահմանադրական է։ Եթե կհիշեցնեք՝ կոնկրետ ով է ասել»։
Դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանն է, օրինակ, ասել, Աղազարյանը նշեց․ «Ես կարող եմ ասել իմ համեստ իրավական գիտելիքներով, որ համաձայն չեմ պարոն Էդմոն Մարուքյանի հետ, որովհետև մենք առաջնորդվել ենք Սահմանադրության 2-րդ և 202-րդ հոդվածներով»։
Հարցին՝ արդյոք հանրությանը հենց այս հա՞րցն է հիմա հետաքրքրում, ժողովուրդը հենց այդ հարցի լուծմանն է սպասում, նա արձագանքեց․ «Մենք չենք ասել, որ ժողովուրդն է ուզում, մենք ասել ենք, որ ժողովուրդը հեղափոխություն է իրականացրել, իսկ հեղափոխությունը պետք է իրականանա ամբողջությամբ և համապարփակ, մենք այստեղ որոշակի խնդիրներ ունենք, և մենք չենք ուզում, որ ԱԺ-ն չվերցնի իր վրա այդ կարևորագույն հարցի վերաբերյալ որոշումը, այլ որոշում է կայացրել դիմել ժողովրդին, որ ժողովուրդն իրականացնի իր իշխանությունը։ Հանրաքվեից ավելի բարձր իրավական ակտ չեմ պատկերացնում»։
Դիտարկմանը, որ ինքը ժամանակին ասում էր՝  դրսից թող տղա չբերեին, հիմա էլ է այդպես պատկերացնում, Աղազարյանն ասաց․ «Չէ դե գիտեք ինչ, դա եղել է պահի տակ էմոցիոնալ, այդ պահին հնչած հարցի պատասխան, որը փոխաբերական իմաստ է կրել, այսինքն եթե ինչ-որ մարդկանց համար ժողովրդի իշխանությունը երկրորդական է, ապա մեզ համար առաջնային է։ Ժողովուրդն է մեր, այսպես ասած, «տղան» և ինքը պետք որոշի՝ ինչպես իրացնել իր իշխանությունը»։
Դիտարկմանը, թե Մարուքյանն ասում է՝ ժողովուրդը չի, իշխանությունն է ուզում, գցում են ժողովրդի վրա, Աղազարյանն ասաց․ «Դե գիտեք ինչ, փոխանակ դուք քաղաքական ուժին գնահատական տաք, ասեք՝ ինչ համարձակ քայլի եք գնում, որովհետև 650 հազար ձայն հավաքելը այդքան էլ հեշտ խնդիր չի, հետևաբար մենք այդ պատասխանատվությունը վերցնում ենք և գնում ենք ժողովրդի դատին»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր կարծիքով՝ հեշտ կլինի այդքնա կողմ ձայն հավաքելը, պատգամավորը նշեց․
«Ես չեմ կարծում, որ դժվարություն կունենանք, մեր մարդկային և քաղաքական պոտենցիալը բավարարում է, որ մենք ժողովրդին ճիշտ ներկայացնենք։ Այդ դեպքում ես վստահ եմ՝ մենք կունենանք 650,000 կողմ ձայն»։
Հարցին՝ եթե այդքան ձայն չհավաքվի, ի՞նչ կլինի հետո, նա ասաց․ «Եթե այդքան ձայն չլինի, Սահմանադրության մեջ փոփոխություն չի էլ իրականացվի»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի որ այս պահին «Ոչ»-ի ճամբար չկա, հնարավո՞ր է իշխանությունը ձևական «Ոչ»-ի ճամբար ստեղծի, Աղազարյանը կարծիք հայտնեց․
««Ոչ»-ի ճամբար կամ շտաբ կարող էր չձևավորվի, միայն մեկ նկատառումից ելնելով՝ երբ քվորումի խնդիր առաջանա, որովհետև եթե ընտրողների ¼-ը չգա հանրաքվեի և հետևաբար իրենք կարող են տակտիկական նկատառումներից ելնելով չկազմակերպեն մյուս տեսակետի շուրջ ինչ-որ ճամբար, որ քվորումը չկայանա։ Այսպիսի նպատակ կարող են հետապնդել մեր քաղաքական հակառակորդները։ Մենք կեղծ ճամբար չենք ձևավորի, որովհետև մենք միշտ սովորել ենք ժողովրդի աչքերին նայել բաց ճակատով, որովհետև երբ ժողովուրդը քո աչքերի մեջ չի տեսնում վստահությունը քո դիրքորոշման, նա իր դիրքորոշումըհստակեցնում է հենց այդ դիրքորոշումից ելնելով»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր