Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

13 փետ 2020 10:00

Իրավիճակ է փոխվել. դատավորները դեռ հանգիստ շունչ կքաշեն.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո մի իրավիճակ էր ստեղծվել, երբ ադարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը եւ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանը դատավորների նկատմամբ վարույթները հարուցում եւ ուղարկում էին ԲԴԽ, որ այնտեղ դատավորներին պատժեն, սակայն այժմ իրավիճակ է փոխվել:
Մասնավորապես, 2019 թվականին Սահմանադրական դատարանը բավարարել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի բողոքը եւ հակասահմանադրական ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 14-ի որոշումը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել էին:



Եվ, ըստ էության, ստացվեց այնպես, որ քանի դեռ Դատական օրենսգիրքը չի փոխվել, ԲԴԽ-ն չի կարող որեւէ դատավորի լիազորություններ դադարեցնել էական կարգապահական խախտման հիմքով: Ահա, հենց այս որոշման պատճառով էլ նախարարը վարույթ չի հարուցում դատավորների նկատմամբ. եթե հարուցի, ու ԲԴԽ-ն էլ, դրա հիման վրա, որոշում կայացնի, ապա ՍԴ-ն հակառակ որոշում կկայացնի, որն էլ շուռ կգա հենց նախարարի ու ԲԴԽ-ի դեմ, ուստի քանի չի լուծվել ՍԴ-ի հարցը, դատավորները հանգիստ շունչ են քաշում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր