Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ          Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ       Արտակարգ իրավիճակ, շենքի բնակիչներն անձրևի պատճառով ստիպված են ճտքավոր կոշիկներով տեղաշարժվել, առկա է նաև հրդեհի լուրջ վտանգ    

13 փետ 2020 17:37

Երեկ մահացած զինծառայողների դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ

2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու եւ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ-ի լրատվության ծառայությունից։
Նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու եւ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր