Նույն զորամասում երկու դեպք. իսկ ԳՇ-ից պաշտոնական պարզաբանում այդպես էլ չկա.«Ժողովուրդ»

Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության տեղամասում նախնական վարկածով ինքնասպան էր եղել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Սակայն զինվորի հարազատները պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, գործում կան մութ հանգամանքներ։
Բարեբախտաբար Նվեր Ավետիսյանի վիճակը հիմա կայուն է, նրան 6 ամսված ծառայություն է մնացել. թեև զինվորը ցուցմունք է տվել, թե ապրելու իմաստ չկա: Եվ ինչպես երևում է, նրա հետ կատարվածը դաս չեղավ ՀՀ և Արցախի զինված ուժերի ղեկավարների համար: Փետրվարի 12-ին դարձյալ նախնական վարկածով ինքնասպան եղան երկու զինվորներ. Տիգրան Մանվելյանը և Տիգրան Մխոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, երկու զինվորներն էլ Տիգրան Մխոյանը և Տիգրան Մանվելյանը, հունվարի 28-ին ինքնասպանության փորձ կատարած Նվեր Ավետիսյանի հետ ծառայել են նույն տարածքում գտնվող զորամասերում, իսկ արդեն երկուսն էլ նույն զորամասից են:
Ստացվում է, որ շուրջ մեկ շաբաթվա մեջ նույն զորամասում զինվորներից մեկը ինքնասպանության փորձ է կատարում, որին կարողանում են փրկել, իսկ ահա մյուս զինվորները մահանում են:
Ինչ է մտածում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Թվում էր, թե երեկ գոնե կստանայինք պաշտոնական պարզաբանում ԳՇ-ից: Սակայն նրանց լրատվական բաժինը իր հիմնական պարտականությունը թողած, երեկ զբաղված էր քաղաքական հայտարարություն անելով: Մասնավորապես Հանրային ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը լրատվամիջոցներից մեկով հայտնել էր, որ փետրվարի 11-ին «Օրսիս Արմսի» մասին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, ինչ իրավունքով է ԳՇ-ն քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում, թողած իր հիմնական գործը. այն է` զինված ուժերում իրավիճակը հսկողության տակ պահելը այդպես էլ մնում է անհասկանալի»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: