16:50 - Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության         16:35 - ԶՈՒ հատուկ նշանակության դեսանտագրոհային խումբը համալրվել է առաջին կին զինծառայողներով      16:15 - Որտեղի՞ց է վերցված «Այո»-ի 3 մլն դրամանոց շտաբի հաղթած լոգոն    

14 փետ 2020 10:17

Իշխանության համար անցանկալի «ոչ»-ը.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երևում է՝ իշխանության համար հանրաքվեն իսկական գլխացավանք է դառնալու։ Որքան էլ փորձեն հերքել, թե դա իշխանության վստահության հանրաքվե չէ, միևնույն է, այն իշխանության համար յուրահատուկ ինդիկատոր է լինելու։ Սակայն մինչ այդ երկրում քաղաքական ուժերի դասավորությունը «տպավորիչ» է։ Հստակ կա «Այո»-ի քաղաքական թիմը, ի դեմս իշխանության, իսպառ բացակայում է «Ոչ»-ի քաղաքական թիմը։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը կամ հայտարարել է բոյկոտի մասին, կամ ընդհանրապես չի ցանկանում որևէ ձևով հանդես գալ այս գործընթացներում։ Ստացվում է՝ ընդդիմությունը չի ցանկանում օրինականացնել մի գործընթաց, որն ի սկզբանե հակաօրինական ու հակասահմանադրական է որակել։ ՈՒ սա խիստ տրամաբանական է, հակառակը` կարող էր զարմանալի թվալ։
Սակայն այս ամենին զուգահեռ երեկ մի ուշագրավ հայտարարություն եղավ։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իրավաբաններից կազմված «ՈՉ»-ի շտաբ է ստեղծում, որի նպատակն է «ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին, ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի»։ Եթե մեծ թվով իրավապաշտպաններ և իրավաբաններ միանան այս նախաձեռնությանը, իշխանությունների համար սա ավելի վտանգավոր «Ոչ»-ի շտաբ է լինելու, քան եթե բոլոր ընդդիմադիրները միասին այդ բևեռը ձևավորեին։
Ինչո՞վ են իրավապաշտպաներն ավելի «վտանգավոր»։ Նրանք քաղաքական մարդիկ չեն, քարոզչությունը տանելու են զուտ մասնագիտական դաշտ, որտեղ իշխանությունն ամենախոցելին է։ Նրանք նախկին իշխանություն չեն, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ելույթի ժամանակ փռի ասֆալտին, սպառնա, հակապետական ուժ ճանաչի։ Սակայն իրավաբաններն էլ մեկ այլ առումով են զիջում «Այո»-յին. նրանք չունեն իշխանական լծակներ, վարչական ռեսուրսներ։ Մեկ այլ առումով էլ «ոչ»-ականները խնդիր ունեն. մարդկանց սովորեցրել ու ընտելացրել են քաղաքական «հեշտ սննդին», այն է՝ ավելի հաճույքով լսել շրիշակի մակարդակից ցածր բառամթերքով վիրավորանքներ ընդդիմախոսների հասցեին, քան լուրջ մասնագիտական խոսք, որը պահանջում է մտքի աշխատանք։
Անկախ հանգամանքից, թե որքան քիչ հնարավորություններ ունի իրավապաշտպանների ու իրավաբանների ձևավորած «Ոչ»-ի շտաբը, ակնհայտ է, որ նրանք իրական քարոզարշավով են զբաղվելու՝ ներկայացնելով հանրաքվեի դրված հարցն ըստ էության, ինչը իշխանության պարագայում խիստ կասկածելի է։ Այս առումով բավական հետաքրքիր է լինելու, թե «Ոչ»-ը որքան քվե կստանա, այսինքն՝ հարցի մասնագիտական, իրավական լուծումները Հայաստանի քանի քաղաքացու են հուզում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր