Տեսանյութ. Հայաստանից Ղազախստան արտահանված ավտոմեքենաների մասին. ինչ է սպասվում

Հիշեցնենք, որ Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ներկրկված ավտոմեքենաները պետք է ժամանակավոր հաշվառման կանգնեցվեն:
Ժամանակավոր հաշվառումը կգործի մինչև 2021 թվականի մարտի 1-ը: Այդ ժամանակ ավտոմեքենաների սեփականատերերը պետք է կողմնորոշվեն՝ կամ մշտական հաշվառման են կանգնեցնում ավտոմեքենան, կամ դուրս բերում երկրի սահմաններից:
Ներսիսյանի խոսքերով հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի օրինակ Ղազախստան ներմուծել։
Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք այնպիսի խնդիր առաջանա, որ այդ ավտոմեքենաները ստիպված լինեն բերել Հայաստան, Ներսիսյանը պատասխանեց, որ այդ ավտոմեքենաները հայկական գրանցումով են տարել, և որպեսզի այնտեղ կարողանան վերավաճառել, Հայաստանի գրանցումից պետք է դուրս բերեն․ «Իրականում Ղազախստանի այդ քաղաքացիները ռիսկի են գնացել դա անելով: Այսինքն, եթե վերավաճառեն, պետք է վերադառնան Հայաստան, և եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, միանշանակ գույքահարկի պարտավորությունը կատարելուց հետո նոր այդ ավտոմեքենաներն այստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան իրենց մոտ վերահաշվառել»։