Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 փետ 2020 13:47

Բանակում կա կեղծ ցուցմունք տվողների մեծ զանգված. ունեցել ենք դեպք, որ զինվորին ստիպել են ցուցմունք տալ

«Դեռեւս երկրորդ նախագահին եմ ասել, որ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները, որոնք այսօր էլ առկա են, պետք է ստուգվեն հանձնաժողովների կողմից: Օրենքի ամբողջ ուժով պետք է պատժվեն պատասխանատուները»,-«Զարկերակ» մամուլի ակումբում  լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով բանակում զինվորների մահացության դեպքերին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ Արցախի բանակում երեկ հերթական դեպքն է գրանցվել:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ կապ չունի, թե ով է մեղավոր, պատասխանատվությունն առաջնահերթ պետք է կրեն ղեկավարը եւ աշխատակազմը. «Մենք ունեցել ենք ժամանակ, երբ բանակում մահերը կտրուկ կրճատվել էին: Հիմա սեւազգեստ մայրերն ասում են, որ իրենց որդիների գործերն ամբողջությամբ չեն պարզվել: Մեր հ/կ-ն երկու անգամ կարողացել է օգտակար լինել այն զինվորներին, որոնց մեղադրում էին սպանության համար: Հայտնաբերել էինք, որ գործում է հանցագործ սխեմա: Չէին էլ ուսումնասիրում, թե իրականում ինչ է եղել, այլ անմիջապես մեղադրում էին սպանվածի ընկերներին»:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ բանակում կա կեղծ ցուցմունք տվողների մեծ զանգված. «Բանակը նրա համար չի, որ զինվորը զորացրվելուց հետո իրեն սրիկա զգա: Մենք ունեցել ենք դեպք, որ զինվորին ստիպել են ցուցմունք տալ: Նկարահանել ենք, ցույց տվել այն ժամանակվա զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ու ասել, թե ինչպես են նրանք դա անում: Կոչ եմ անում այսօր հստակեցնել, թե ինչ սխեմաներով եւ ինչպես են մեղադրում զինվորներին: Սպայակազմն իր տեղում չէ, աշխատանք չի արվում զինվորների հետ»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր