Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

17 փետ 2020 10:19

Երկնաքերներ կկանգնեցնենք ձեր զինվորների գանգերից. Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը կրկին սպառնալիքներ է ստացել

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ կրկին իր հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ է ստացել:


«Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա դրանցից վերջինները, որ ստացվել են երեկ երեկոյան և այսօր առավոտյան, այսպես են հնչում. «Մենք երկնաքերներ կկանգնեցնենք ձեր զինվորների գանգերից» և «Վճարելու եք ձեր թափած ամեն մի կաթիլ արյան համար» և այլն»,- հայտնել է դիվանագետը:
Դեսպանի խոսքով՝ նման հաղորդագրությունները հնարավոր չէ լուրջ չընդունել, սակայն նա ամենից քիչ իր անվտանգության մասին է մտահոգվում, քանի որ իրեն լավ են պաշտպանում: Միևնույն ժամանակ դեսպանն ընդգծել է Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև ատելության հրահրումը կանխելու կարևորությունը: Նրա խոսքով՝ նման մթնոլորտը կարող է վտանգի տակ դնել ռուս-թուրքական հարաբերությունների ողջ կառույցը:


Իր հասցեին հնչող սպառնալիքների մասին առաջին անգամ Երխովը հայտնել է փետրվարի 13-ին՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Սիրիայում ծավալվող իրադարձությունների պատճառով, որտեղ վերջին օրերին բախվում են թուրքական ուժերն ու սիրիական կառավարական զորքերը, որոնց աջակցում է Ռուսաստանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր