Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

19 փետ 2020 14:25

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 39-ամյա կալանավորը ամորձիները մեխել է աթոռին

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 39-ամյա կալանավոր Հարություն Բ-ն երեկ ծայրահեղ քայլի է դիմել։ Նա ամորձիները մեխել է աթոռին, քանի որ քրեակատարողական հիմնարկում աշխատող բժիշկները հրաժարվել են նրան տրամադրել անհրաժեշտ չափի դեղորայքը: Այս մասին հայտնում է Forrights.am կայքէջը:
«Իմ պաշտպանյալը տառապում է էպիլեպսիայի նմանվող հիվանդությամբ և նրան անհրաժեշտ է պարբերաբար ընդունել հանգստացնող դեղորայքը։ Երեկ բժիշկները հրաժարվել են որևէ բուժօգնություն տրամադրելուց։ Երբ ես պահանջեցի բժշկի հետ հանդիպում, նա չեկավ, պատճառաբանելով, որ գործադուլ են հայտարարել։ Այնինչ այդ ժամանակ Հարությունի առողջական վիճակը լավ չէր, նրա մոտ գլխապտույտներ ու ցնցումներ էին սկսվել, առանց այդ դեղորայքի իմ պաշտպանյալի մոտ ուշագնացություններ են առաջանում»,- ասել է կալանավորի պաշտպան Էդգար Թովմասյանը։


Ըստ փաստաբանի, Հարություն Բ․-ն պնդում է, որ բժիշկները չարաշահում են իրենց լիազորությունները և արհեստական խոչընդոտ ստեղծում անհրաժեշտ դեղորայքի համար։ Բժիշկներն էլ, իբրև, պատճառաբանել էին՝ դեղորայք չունեն, վերջացել է։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կամո Մանուկյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ կալանավորին պատշաճ բուժօգնություն տրամադրվել է, սակայն Հարությունն այս անգամ նախատեսվածից շատ դեղորայք է պահանջել, ինչը չի համընկել բժշկական փաստաթղթերում առկա չափաբաժնի հետ։ Հենց այս պատճառով էլ դատապարտյալը դիմել է նման ծայրահեղ քայլի։
Փաստաբան Թովմասյանն այստեղ հակադարձում է ՊՈԱԿ-ին․ իր պաշտպանյալին միշտ էլ նույն քանակությամբ դեղորայք են տրամադրել, այս անգամը ևս բացառություն չի եղել։ Պատշաճ բուժօգնություն չտրամադրելը եղել է գործադուլ հայտարարելու պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր