Տեսանյութ. Սահմանադրության ոչ թե մեկ դրույթի, այլ ամբողջական փոփոխություն է պետք
Հայացք մամուլի ակումբում «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը և մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը խոսեցին
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, ինչպես
նաև ներքին և արտաքին քաղաքականություն շուրջ:
Միքայել Նահապետյանը նշեց,
որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հանրաքվեին «Ոչ» չի քվեարկելու՝ այդ պատասխանը թույլ չի տա ստեղծել լավ ու անկախ Սահմանադրական դատարան, իսկ
«Այո» կքվեարկե՞ն, թե՞ կբոյկոտեն, կախված է 45-օրյա քարոզարշավից. «Մեզ համար ակնհայտ է, որ գործող ՍԴ-ն իր կազմով չունի բավարար վստահություն սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար: Բայց արդյոք այս սահմանադրական փոփոխությունները հանգեցնելո՞ւ են նրան, որ մենք ունենանք լավ, անկախ ՍԴ: Այս հարցի պատասխանից է կախված մեր քվեարկությունը»,-ասաց Միքայել Նահապետյանը:
Սուրեն Սահակյանն էլ
նշեց, որ եթե իրենք երաշխիքներ չստանան, որ ստեղծվելու է անկախ ՍԴ, ապա հնարավոր է, որ բոյկոտեն հանրաքվեն.
«Գործող իշխանությունը դիմում է մանիպուլյացիաների՝ ասելով, որ մենք գնում ենք սահմանադրական փոփոխությունների, մինչդեռ այդտեղ փոխվում է ընդամենը մեկ հոդված: Այս միջանկյալ շրջանում, երբ չի փոփոխվում ընդհանուր Սահմանադրությունը, այդ ՍԴ-ն ի՞նչ իրավական ակտի վրա է հենվելու»,-նկատեց Սուրեն Սահակյանը:
Ամբողջական
ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում