Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

20 փետ 2020 13:57

Տեսանյութ. Պարո՛ն Փաշինյան, բռնեք քննիչի բգից, փռեք ասֆալտին ու ստիպեք թող գործը բացահայտի. զոհված զինվորի մայր

Մեր մահացած երեխեքի քրեական գործերը մենք են քննում,- հայտարարել է զինծառայության ընթացքում մահացած զինծառայող Թորոսյան Լեւոնի մայրը։Նրա փոխանցմամբ՝ իր որդուն սպանել են, բայց քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ «Ինքնասպան լինող զինվորի շորերը, զրահաբաճկոնը քրքրվա՞ծ է լինում»,- ասա մայրը նշելով՝ որ դիահերձման ժամանակ փաստվել է, որ սեռական օրգաններն ամբողջությամբ վնասված են եղել։
Մահացած զինվորի մայրը պատմեց, որ մինչ դեպքը որդու հետ հեռախոսազրուց է ունեցել, որի ընթացքում լսել է, որ որդուն կանչել են, ինչից մեկ ժամ անց տեղեկացել է որդու մահվան մասին ու դա ներկայացնում են, թե մոր հետ հեռախոսազրույց է ունեցել ու ինքնասպան եղել։ «Սուտ է»,- հայտարարեց մայրը՝ նշելով, որ որդին ծառայության ընթացքում մշտապես բողոքել է գումարտակի հրամանատարից՝ Մկրտչյան Դավիթից, բայց քրեական գործում նրա անունն անգամ չի շոշափվում։ «Փակել են, դրել մի կողմ։ Իրենց դրած հոդվածն անգամ առաջ չեն տանում , մեղադրանք են առաջադրել դիրքի ավագին, որն իրենց տանը վայելում է կյանքը»,- հայտարարել է մայրն ու նշել, որ ներկայումս քրեական գործը քննվում է ԱԱԾ- վարույթում։ ։ «Պարոն Փաշինյան, Ձեր վերահսկողության տակ է, բռնեք քննիչի բկից, փռեք ասֆալտին, թաթիկները կտրեք եւ ստիպեք, որ քննություն անի»։ Արդարություն ենք պահանջում, ուրիշ բան չենք ուզում։

Զինծառայող Լ.Թորոսյանի դին հայտնաբերվել էր 2018թ. մայիսի 6-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծնոտի ստորին և գլխի գագաթային շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով:
Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննչական կոմիտեի՝ 2018 թվականի մայիսի 22-ին պաշտոնապես հայտարարել է, որ քրեական գործով պարզվել են Լևոն Թորոսյանին անպարկեշտ ձևով ստորացնելու, վիրավորանք հասցնելու դեպքեր եւ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր