Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին          Չինական հորոսկոպ, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին հունվարի 19-23-ն ընկած շաբաթվա ընթացքում       Սարսափելի նվաստացուցիչ է այն, որ 99 տարով զիջելով մեր ինքնիշխանությունը Սյունիքում, որպես քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը    

22 փետ 2020 11:56

Տեսանյութ. 83-ամյա ուկրաինուհին «վերակենդանացել» է իր թաղման արարողությունը կազմակերպելուց հետո

Ութսուներեքամյա ուկրաինուհի Քսենյա Դիդուխը «վերակենդանացել» է իր հուղարկավորության արարողության նախապատրաստական աշխատանքներից անմիջապես հետո, հայտնում է ТСН հեռուստաալիքն իր յութուբյան էջում:  


Ուկրաինայի Վիննիցայի մարզում թոշակառու կինը 10 ժամ պառկած է մնացել առանց կյանքի նշանների: Բժիշկները չափել են նրա զարկերակային ճնշումը, սարքերը ոչինչ ցույց չեն տվել: Բժիշկները նաև սրտագրություն են արել, որն ուղիղ գիծ է ցույց տվել: Բժիշկները Դիդուխի հարազատներին խորհուրդ են տվել «ծածկել հայելիները և մոմ վառել»:
Հարազատները պատրաստվել են թաղման արարողությանը, անգամ տարածք են վերցրել գերեզմանատանը և փոս փորել տվել: Սակայն կինն անսպասելիորեն սկսել է կյանքի նշաններ ցույց տալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր