Սարսափելի սպանություն Էջմիածնում. 35-ամյա հորը կրակել են անչափահաս երեխաների աչքի առաջ
Այսօր առավոտյան սարսափելի սպանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում։ 35-ամյա տղամարդը սպանվել է ընտանիքի, այդ թվում` երկու անչափահաս երեխաների աչքի առաջ։ Կրակոցներից հետո վիրավոր տղամարդուն տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, բայց նա արդեն մահացած է եղել:Մահափորձ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի աշխատակցի դեմ. հնչել են կրակոցներ
Sputnik Արմենիայի տեղեկություններով` կրակոցներ արձակած անձը ինքնաձիգը թողել է դեպքի վայրում։ Ավելի ուշ նրան էլ են հայտնաբերել։ Կասկածյալը 62 տարեկան տղամարդ է, ապրում է Էջմիածնում։
Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի` տունը, որտեղ ապրում էր սպանվածը, նախկինում պատկանել է կրակոցներ արձակած տղամարդուն: Նա գրավադրել է տունը և, ամենայն հավանականությամբ, չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, ինչի հետևանքով տունը դրվել է աճուրդի:
«Ռիո մոլ» առևտրի կենտրոնում տղաների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Սպանված տղամարդը բնակարանը գնել է աճուրդում, ինչն էլ տան նախկին ու ներկա տերերի միջև կոնֆլիկտի պատճառ է դարձել:
Տեղեկություններ կան նաև, որ կասկածյալը ոստիկանության նախկին աշխատակից է։