Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար          Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը       Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»    

24 փետ 2020 11:18

Համոզված եմ, որ հանրությունը կմերժի ատելության, անհանդուրժողականության և պառակտիչ գործողությունների հրահրման բոլոր փորձերը. Տեսանյութ

«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Մայրաքաղաքում և Մարտակերտի շրջանի Վանք գյուղում կայացած հանդիպումների ընթացքում կրկին կարևորել է միասնականության պահպանումը. «Ոչ մի քաղաքական գործընթաց որևէ կերպ չպետք է խաթարի համերաշխության մթնոլորտը: Ուստի մեր կոչն է քաղաքական ուժերին և նախագահի թեկնածուներին առաջիկա համապետական ընտրություններում միմյանց նկատմամբ պահպանել փոխադարձ հարգանքն ու հանդուրժողական վերաբերմունքը:
Մեր ժողովուրդի իմաստությունն ու խոհեմությունը փորձության ենթակա չեն, և, համոզված եմ, որ հենց հանրությունն է մերժելու ատելության, անհանդուրժողականության և պառակտիչ գործողությունների հրահրման բոլոր հնարավոր փորձերը: Պատահական չէ, որ քարոզարշավի առաջին օրը՝ փետրվարի 26-ին, մայրաքաղաքում և հանրապետության քաղաքային մյուս համայնքներում դաշնակից քաղաքական ուժերի և աջակիցների հետ պատրաստվում ենք այցելել եկեղեցի և, հանուն համերաշխության ու հանդուրժողականության, մեկական մոմ վառել:
Մենք կիսելու հայրենիք չունենք: Արցախը բոլորիս շեն օջախն է, և, ձեռք-ձեռքի տված, մեկ ընտանիքի պես պետք է շարունակենք կառուցել մեր երազանքների երկիրը»,-իր խոսքում նշեց Արայիկ Հարությունյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր