10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

25 փետ 2020 10:42

«Եթե քայլելու ուղղությունը դեպի սահմանն է, մենք միշտ պատրաստակամ ենք միանալու նրանց».«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ 2-րդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը, ի՞նչ կանեք՝ հարցրինք ՀՅԴ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանին։ «2-րդ փուլը մենք հավանական ենք համարում և այդ փուլում տեսնում ենք ՀՅԴ թեկնածուին, իսկ թե մյուս երկրորդն ով կլինի, կերևա»: Ո՞վ է Ձեզ ավելի հոգեհարազատ` Մասի՞սը, թե՞ Արայիկը։ «Երկուսն էլ հոգեհարազատ են»: Ունեք 1 ընտրություն։ «Կորոշենք»:
Որոշումը միայն Արցախի ՀՅԴ ԿԿ-ի՞նն է, թե՞ ընդհանուր ՀՅԴ-ինը։ «Քաղաքական նման կարևոր որոշումները կայացվում են միասնական` Բյուրոյի հետ համատեղ»: Դա չի՞ դիտվի որպես Արցախի ներքին խնդիրներին միջամտություն։ «Մենք մեկ կուսակցական կառույց ենք՝ Արցախի ԿԿ-ի պատկերացումները կլինեն ուղղորդիչ»: Տեսակետ կա, որ Արցախում ևս կսկսեն «քայլել»՝ «նոր արցախականները»։ «Եթե քայլելու ուղղությունը դեպի սահման է, դեպի ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների ուղղություն, մենք միշտ պատրաստակամ ենք միանալու նրանց, բայց եթե նրանք կքայլեն դեպի Ստեփանակերտ` նախագահական, կառավարական ապարտամենտներ` սեփական շահերը պարտադրելու, այդ պարագային Դաշնակցությունը բոլորովին այլ դիրքորոշում կդրսևորի»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր