ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

15 ապր 2020 12:04

Արցախի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը. նա ստացել է ձայների 88%-ը, Մասիս Մայիլյանը՝ 12%

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուներից Արայիկ Հարությունյանը ստացել է ընտրողների 88 տոկոս քվեները, կամ 39 860 ձայն, իսկ Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոսը, կամ 5428։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:


Նա տեղեկացրեց, որ քվեարկության մասնակցիների թիվը 47 165 է, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 45 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը 1876 է, կամ 3.97 տոկոս:


Ստորև ներկայացված է, թե յուրաքանչյուր շրջանում նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը որքան քվե է ստացել: Նշենք, որ պայքարն ընթանում էր նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մաիլյանի միջև: Քվեարկության առաջին փուլում Արայիկ Հարությունյանն ստացել էր 36 076 քվե (49.26 տոկոս), Մասիս Մայիլյանը՝ 19 360 քվե (26.4 տոկոս):


Եվ այսպես՝ Արայիկ Հարությունյանն ընտրվել է ԱՀ նախագահ, նա ստացել է 39 860 ձայն, իսկ Մասիս Մայիլյանը՝ 5428 ձայն:


Ստեփանակերտում Արայիկ Հարությունյանի օգտին ընտրությանը մասնակցած 12 721 հոգուց քվեարկել է 11 051 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 1168 հոգի, 502 քվեաթերթիկ եղել է անվավեր:


Ասկերանի շրջանում ընտրությանը մասնակցած 6712 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 5672 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 802, 238 քվեաթերթիկ եղել է անվավեր:


Հադրութի շրջանում ընտրությանը մասնակցած 5063 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 4193 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 625 հոգի, 245 քվեաթերթիկ եղել է անվավեր:


Մարտակերտի շրջանում ընտրությանը մասնակցած 6825 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 5734 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 842 հոգի, 248 քվեաթերթիկ եղել է անվավեր:


Մարտունու շրջանում ընտրությանը մասնակցած 8897 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 7386 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 1145 հոգի, 366 քվեաթերթիկ եղել է անվավեր:


Շահումյանի շրջանում ընտրությանը մասնակցած 2100 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 994 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 114 հոգի, 49 քվեաթերթիկ եղել է անվավեր:


Շուշիի շրջանում ընտրությանը մասնակցած 3962 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվերկել է 1477 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 282 հոգի, 85 քվեաթերթիկ եղել է անվավեր:


Քաշաթաղի շրջանում ընտրությանը մասնակցած 3756 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 3174 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 445 հոգի, 137 քվեաթերթիկ եղել է անվավեր:


Երևանի 1 ընտրական տեղամասում քվեակությանը մասնակցած 190 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 179 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 5 հոգի, 6 քվեաթերթիկ եղել է անվավեր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր