21:47 - «Նորք ինֆեկցիոն»-ում 78-ամյա կին է մահացել, նա ՀՀ քաղաքացի չէ         20:50 - ԵՄ-ն Հայաստանին 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու նպատակով      20:10 - Վիտալի Բալասանյանը երկրորդ փուլում չի պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին    

27 փետ 2020 12:10

Անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայանացվի.Բացառվում է, որ ՀՀ-ում լինի կորոնավիրուսի դեպք ու կառավարությունը թաքցնի

Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի շուրջ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:


«Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայանացվի»,-ասաց նա և բացառեց, որ որևէ դեպք կարող են թաքցնել հանրությունից: Վարչապետը նշեց նաև, որ  բանակում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել (Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված` փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների հարազատների այցելությունները, ժամկետային զինծառայողների արձակուրդները) և կոչ արեց, որ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան:
«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, որ տեղեկատվությունը թաքցվի, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կոչ արեց բոլորին՝ ապրել բնականոն կյանքով, քանի որ այս պահին որևէ անհանսգտացնող բան չկա, բացի նրանից, ինչ-որ հայտնիՓոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելացրեց, որ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գալիս Հայաստան։ «Եթե, այնուամենայնիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում»,-ասաց Ավինյանը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան ժամանող ուղևորները ամբողջությամբ վերահսկողության տակ են։ է։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր