Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

27 փետ 2020 14:39

Տեսանյութ. Որևէ գործող համակարգ չի փակվում, այլ տեղի է ունենում համակարգի տրանսֆորմացիա. Թորոսյանը` ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացրել կառավարության առջև: Նրանք դեմ են, որ իրենց կենտրոնը միավորվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր լրագրողները հարցեր են ուղղել թեմայի վերաբերյալ:
«ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումները միտում ունեն միայն զարգացման և ինտեգրման ընդհանուր առողջապահական համակարգ և որևէ բան` գործող համակարգ, չի փակվում, այլ տեղի է ունենում համակարգի տրանսֆորմացիա` ավելի մեծ հասանելիություն և որակյալ ծառայություն մատուցելու համար: Այն, ինչ տեղի է ունենում կոնկրետ կենտրոնի կոնկրետ անձանց հետ, ես չեմ ուզենա մեկնաբանել, որովհետև եղել է լիազոր մարմնի` առողջապահության նախարարի հրաման` փոխելու տնօրեն, որը հրաժարվել է կատարել կառավարության որոշման պահանջը»,- ասաց նախարարը:
SHANTNEWS.am-ի թղթակցի ճշտող հարցին` ինչ պահանջների մասին է խոսքը, ասաց հետևյալը.

«Տրամադրելու փաստաթղթեր, իրականացնելու կառավարության որոշման պահանջը, այն է` երկու ծառայությունների միավորումը, ինչը, նորից եմ կրկնում` որևէ բան փակել չի նշանակում, այլ հակառակը` նշանակում է զարգացնել ծառայությունները»:
Մանրամասները` տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր