Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

27 փետ 2020 15:00

Ինչո՞ւ է հեռացվել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրենը

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը հրաժարվել է կատարել կառավարության որոշումը: Սա էլ դարձել է նրա հեռացման պատճառը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրենը հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել, որոնք անհրաժեշտ էին երկու ծառայությունների՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման վերաբերյալ կառավարության որոշման կատարման համար: Ավելին՝ Սամվել Գրիգորյանը հրաժարվել է վերադարձնել բժշկական կենտրոնի կնիքը: Նախարարի խոսքով՝ սա պետք է ունենա նաեւ իրավական հետեւանքներ, որովհետեւ չի կարելի, որ «որեւէ մեկի քմահաճույքով պետական հաստատությունը զավթվի եւ չհանձնվի պաշտոնատար անձանց»:
Արսեն Թորոսյանը նշեց, որ այս միջադեպն իր մոտ դեժավյուի զգացողություն է առաջացրել. նման ինչ-որ բան տեղի ունեցավ 2018 թվականի ամռանը, երբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը, նախարարի խոսքով, «հրաժարվեց իր դիրքերից նահանջել՝ ասես, դա նրա սեփականությունն էր»:

Նախարարի խոսքով՝ ինքը հրաշալի ծանոթ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտին, քանի որ իր առաջին վարձատրվող աշխատանքը եղել է հենց այս ոլորտում: Նրա խոսքով՝ ինքը նաեւ հրաշալի ծանոթ է մարդկանց, որոնք այս ոլորտում աշխատում են, եւ նրանց «անդրկուլիսային շահերին»:
Նախարարը հիշեցրեց, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումն ամենեւին չի նշանակում այս կենտրոններից որեւիցե մեկի փակում. հակառակը՝ երկու ծառայությունները կշարունակեն զարգանալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր