Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 փետ 2020 16:24

Ռուսաստանը շահագրգռված է ռուսամետ ուժերի նշանակալի դերով Հայաստանի ներքաղաքական կյանքում. դեսպան

Մենք շահագրգռված ենք, որպեսզի այն ուժերը, որոնք գիտակցում են ռուս-հայկական հարաբերությունների, մեր ռազմավարական համագործակցության  կարևորությունը, նշանակալի դեր խաղան Հայաստանի ներքաղաքական կյանքում: Այս մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե որն է Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների և Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Նա հավելեց, որ Ռուսաստանը շատ խնամքով եւ զգույշ է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: «Մենք շահագրգռված ենք կայունությամբ եւ նրանում, որպեսզի առավելագույն հանրային կոնսենսուս լինի»,- ասաց նա:



Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակում անցնում են երկու տարբեր քրեական գործերով: Ընդ որում, Քոչարյանը երկար ժամանակ գտնվում է կալանքի տակ` տարբեր առիթներով շնորհավորանքներ ստանալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:
Նշենք, որ Հայաստանում ապրիլի 5-ին նախատեսվում է հանրաքվե անցկացնել Սահմանադրության մեկ հոդվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Իշխանություններն առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 եւ 9 անդամների լիազորությունները, այդ թվում նաեւ` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանինը` նրանց նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ անվանելով:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր