Տեսանյութ. Սպասում եք, որ կորոնավիրուսը մտնի Հայաստա՞ն.կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների արձագանքը զարմացնող է.

Նրա խոսքով՝ զարմացնում են առողջապահության նախարարության մոտեցումները, որը հայտարարում է, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է մի քանի հազար մարդ, իսկ այլ հիվանդություններից մահացության ցուցանիշներն ավելի բարձր են:
«Չէ՞ որ հասկանալի է, որ պետք է հաշվի առնել աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահացության աճի միտումն ու արագությունը: Եթե բոլոր պետություններն այդպիսի մոտեցումներ դրսեւորեին, ապա կարելի է պատկերացնել, թե իրավիճակն ինչպես կսրվեր»,- նշեց նա:
Դավիթ Խաժակյանը հավելեց, որ իշխանությունները, հավանաբար, սպասում են, թե երբ է վիրուսը երկիր թափանցելու, եւ միայն հետո սկսեն զբաղվել, օրինակ, բժշկական դիմակների դեֆիցիտի խնդրով:
«Ինչպե՞ս ստացվեց, որ դեղատներից դիմակներն իսպառ անհետացան, եւ ո՞ւր կորան»,- հարց տվեց ընդդիմադիրը: