Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

03 մար 2020 12:55

Կոչ ճապոնացիներին՝ խուճապի չմատնվել և զուգարանի թղթի դեֆիցիտ չստեղծել

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մարտի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ ստիպված է եղել մեկնաբանել խանութներից զուգարանի թղթի և անձեռոցիկների անհետացումը:
«Կեղծ լուրերը շարունակում են տարածվել: Ես կոչ եմ անում ձեզ կեղծ լուրերին չհավատալ և խուճապահար ապրանքներ չգնել: Երկրում կա բավարար պաշար»,- ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ կառավարությունը տնտեսական աջակցություն է ցուցաբերում ձեռնարկատերերին՝ բժշկական դիմակների և հիգիենայի այլ պարագաների արտադրության ավելացման գործում:
Ճապոնիայում զուգարանի թղթի աճող պահանջարկը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ: Խանութներում այն ​​անմիջապես վաճառվում է:
Կառավարության տվյալներով՝ Ճապոնիայում, որտեղ բնակվում է 127 միլիոն մարդ, տարեկան արտադրվում է ավելի քան 1 միլիոն տոննա զուգարանի թուղթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր