Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

28 ապր 2020 11:54

Արսեն Թորոսյանը հաստատել է դիմակների օգտագործման կարգը

Առողջապահության նախարարի ապրիլի 27-ի հրամանի հրամանով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված` բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի և դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցը»` համաձայն Հավելվածի:


ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ N95
ԴԻՄԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


1. Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար (մասնավոր սեփականության բժշկական կազմակերպություններին առաջարկվում է առաջնորդվել սույն մեթոդական ուղեցույցով):


2. Մեթոդական ուղեցույցը հիմնված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման կենտրոնների կողմից մշակված առաջարկությունների վրա, որոնք նպատակաուղղված են N95 դիմակների արդյունավետ/խնայողաբար օգտագործմանը` միաժամանակ պահպանելով բժշկական անձնակազմի համար դրանց անվտանգությունը:


3. N95 դիմակների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բժշկական հաստատություններին խորհուրդ է տրվում կիրառել մի շարք մոտեցումներ` ներառյալ հետևյալ միջոցառումները.
1) Վարչարարական միջոցառումներ.


ա. կազմակերպությունում պատշաճ օդափոխության համակարգի ապահովում, ընդունարանում ապակե կամ պլաստիկ պատնեշների, վարագույրների տեղադրում,


բ.պացիենտների ընդունելության սահմանափակում` ընդունարանում նախօրոք տեսակավորման արդյունքում ընտրելով անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին,


գ.օժանդակ աշխատանքներ իրականացնող աշխատակիցների` (խոհանոցի աշխատակիցները, տնտեսուհիները և այլն) պացիենտնեի հետ շփման բացառում, դ.պացիենտների հետ սերտ շփում ունեցող բժշկական անձնակազմի առանձնացում` կազմակերպության մյուս անձնակազմի հետ նրանց շփումը բացառելու նպատակով,


գ.այլ բժշկական անձնակազմի հետ պացիենտների վիճակի վերաբերյալ խորհդակցելու նպատակով հեռավար խորհրդակցության եղանակի կիրառում,


դ.պացիենտների հարազատների կողմից հիվանդներին տեսակցության այցերի բացառում,


ե.N95 դիմակները կրողների թվաքանակի նվազեցում/ միայն պացիենտների հետ սերտ շփում ունեցող բժշկական անձնակազմին N95 դիմակների տրամադրում,


զ.N95 դիմակներ կրող անձնակազմի համար դիմակ կրելու ցուցումների, հագնելու/հանելու կանոնների վերաբերյալ ուսուցման կազմակերպում (ուսուցման ընթացքում օգտագործելով սահմանափակ թվով դիմակներ),


է.այլընտրանքային (ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների/ (National Institute for Occupational Safety NIOSH-ի կողմից առաջարկվող  դիմակների օգտագործում:


2) N95 դիմակների երկար տևողությամբ գործածում ա.տարբեր պացիենտներին մոտենալու դեպքում պարտադիր չէ ամեն անգամ փոխել դիմակը՝ հաշվի առնելով, որ դիմակները կարելի է օգտագործել անընդհատ կամ ընդմիջումներով` 8 ժամ տևողությամբ:



բ.N95 դիմակները կրելու համար առաջնահերթություն պետք է տալ այն անձնակազմին, ովքեր վարակի հետևանքով բարդություններ ունեցող պացիենտների հետ շփման բարձր ռիսկ ունեն:


3) Դիմակները երկար տևողությամբ կրելու մոտեցման ներդրմանը զուգահեռ պետք է անձնակազմին ներկայացնել հետևյալ ցուցումները, մասնավորապես` դիմակները դեն նետելու վերաբերյալ.


ա.Օգտագործելուց հետո դիմակը դեն նետել աէրոզոլ գեներացնող միջամտություններից հետո,


բ.Օգտագործելուց հետո դիմակը դեն նետել, եթե կեղտոտվել է արյունով, շնչառական ուղիների արտադրությունով կամ այլ կենսաբանական հեղուկներով,


գ.N95 դիմակի վրայից կրել դեմքի վահանակ` դիմակի աղտոտումը կանխելու նպատակով,


դ.Ամեն անգամ դիմակին ձեռքով հպվելուց հետո կատարել ձեռքերի հիգիենիկ մշակում` ալկոհոլային հիմքով լուծույթով կամ լվանալ օճառով:


4) N95 դիմակների կրկնակի գործածում. այս մոտեցումը նախատեսում է նույն պացիենտին օրվա ընթացքում մի քանի անգամ մոտենալիս կրել նույն դիմակը (ուրիշ պացիենտի մոտենալիս հանել դիմակը պահել, հետո նախորդ պացիենտին մոտենալիս նորից կրել հին դիմակը):


Դիմակները կրկնակի կարող են օգտագործվել միայն նույն անձի կողմից: Ելնելով դիմակի անվտանգության պահպանման նկատառումից՝ խորհուրդ է տրվում առավելագույնը 5 անգամ կրկնակի օգտագործում: Կրկնակի օգտագործման ընդմիջումներին դիմակները պետք է պահպանվեն հատուկ պիտակավորված (նշելով դիմակը կրողի անունը) տարաներում, որպեսզի կանխվի այլ անձի կողմից դիմակի օգտագործումը, ինչպես նաև պետք է պահվեն պատշաճ պայմաններում` դիմակների դեֆորմացիան կանխելու նպատակով, որպեսզի ամեն անգամ հագնելիս դիմակը սերտ հպվի դեմքին:


5) N95 դիմակների երկար տևողությամբ գործածումը նախընտրելի տարբերակ է:


6) N95 դիմակների արդյունավետ և խնայողաբար օգտագործելու մոտեցումը որոշվում է բժշկական կազմակերպության ղեկավար անձնակազմի կողմից՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հարցերով պատասխանատուի առաջարկությունների հիման վրա: Մոտեցման համար պետք է հաշվի առնել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդների թիվը, բուժաշխատողների շրջանում վարակի դեպքերը, վարակի փոխանցման ուղիները, վարակի տարածվածությունը, հիվանդության ծանրությունը) և բժշկական կազմակերպության հնարավորությունները (N95 դիմակների առակայությունը/քանակը, պարտադիր կիրառման անհրաժեշտության հաճախականությունը):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր