Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

03 մար 2020 13:35

Թուրքերի ակտիվության պատճառներն ակնհայտ են.եթե նույնիսկ «տկլոր տրնգի պարեն», առանց մեր համաձայնության չի կարող ներգրավվել բանակցային ընթացքի մեջ

Թուրքը, եթե նույնիսկ «տկլոր տրնգի պարի», առանց հայկական կողմի համաձայնության չի կարող ներգրավվել բանակցային ընթացքի մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ա՛յ, սա արդեն շատ հետաքրքիր է։
Չնայած, որ այս նորությունը չի զբաղեցնի հայկական «թոփնյուզերի» շարքը, բայց դե դա չի նշանակում, որ մեզ համար այս նորությունը չափազանց կարեւոր չէ։
Ինչպես մենք կանխատեսում էինք, թուրքերը փորձում են ավելի ակտիվ դեր խաղալ արցախյան հիմնախնդրի շուրջ գոյացող իրադարձություններում։ Թուրքերի ակտիվության պատճառներն ակնհայտ են. մի կողմից բարձրացնել իրենց դերը տարածաշրջանային գործընթացների մեջ, մյուս կողմից սատարել իրենց «սիրված բալային», այսինքն` Ադրբեջանին, եւ իհարկե ձեւավորել լրացուցիչ խաղաքարտ ռուսների հետ պերմանենտ լարվածության ֆոնին, իսկ Էրդողանի պանթուրքական նախագծի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ, քանզի դա ակնհայտ է։
Իհարկե, թուրքը, եթե նույնիսկ «տկլոր տրնգի պարի» առանց հայկական կողմի համաձայնության, նա չի կարող ուղղակի ներգրավվել բանակցային ընթացքի մեջ, բայց այնուամենայնիվ մենք պետք է շատ կոշտ արձագանքենք թուրքերի յուրաքանչյուր փորձին` ուղղակիորեն մտնել բանակցությունների մեջ։
Հիշեցնեմ, որ թուրքերի «համանախագահական» երազանքի մասին արդեն մի քանի տարի ադրբեջանական կողմը պարբերաբար հնչեցնում է։
Կրկնեմ եւս մեկ անգամ, ոչ մի դեպքում չի կարելի լսել սուտի «խաղաղասեր» ուժերին եւ թույլ տալ, որ հանկարծ թուրքերը մխրճվեն այս գործընթացի մեջ։
Հ.Գ.
Հա, մեկ էլ սենց մի բան. թուրքերը, իմիջայլոց, Մինսկի խմբի անդամ են հենց ամենասկզբից, եւ սրանց ուզածը միակն է` դառնալ համանախագահ, ինչը չի կարելի թույլ տալ ոչ մի պարագայում»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մայրաքաղաք Անկարայում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որտեղ նշել էր՝ Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր