Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

03 մար 2020 15:58

Դեռ չգիտենք՝ ինչ ընթացք կստանա կորոնավիրուսի տարածումը, եթե վիճակն ավելի սրվի, կդիտարկվի հանրաքվեի հետաձգման հարցը

«Դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, որովհետև դեռ մեկ ամիս ժամանակ ունենք, և չգիտենք՝ ինչ ընթացք կստանա կորոնավիրուսի տարածումը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Վերջինիս խոսքով, եթե ապրիլի սկզբին նկատվի՝ վիրուսի հետ կապված իրավիճակն ամբողջապես վերահսկելի է, ապա հանրաքվեն կարելի է չհետաձգել, բայց եթե կորոնավիրուսով պայմանավորված վիճակն ավելի սրվի, կդիտարկվի հանրաքվեի հետաձգման հարցը։
Անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դժգոհությանը, թե մեկ ամիս առաջ արդեն պետք է կորոնավիրուսի դեմ քայլեր ձեռնարկվեին՝ Հակոբյանը նշեց, որ չի ընդունում քննադատությունը։
«Ի՞նչ է նշանակում՝ ոչ մի քայլ չձեռնարկեցին։ Բոլոր քայլերը ձեռնարկել էինք, ուղղակի, ինչպես տեսնում եք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է ներթափանցել։ Նույնը եղավ նաև Հայաստանի դեպքում։ Դուք տեսաք, մենք ընդհուպ մինչև սահմանը փակեցինք, և հենց Իրանի հետ շփման արդյունքում վիրուսը ներթափանցեց, այլ ոչ օրինակ Վրաստանի հետ շփման հետևանքով, որի հետ սահմանը փակված չէր»,- ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է դեղատներում բժշկական դիմակներ չլինելուն, Հակոբյանը նշեց՝ կարծում է խնդիրը մի փոքր ուռճացված է. «Ես ինքս չեմ մտել որևէ դեղատուն, չեմ փորձել դիմակ ձեռք բերել»։
Հարցին՝ ինչու հենց Ծաղկաձորում մեկուսացրին կորոնավիրուսով վարակված քաղաքացուն, Հակոբյանը պատասխանեց՝ կառավարության բազայի տակ այդ հյուրանոցն էր գտնվում, և հնարավորինս մեկուսացնելու համար նպատակահարմար են գտել Ծաղկաձորը։
«Ինչ վերաբերում է Ծաղկաձորի հյուրանոցների դատարկ լինելուն, 2 օր առաջ բարձրաստիճան պաշտոնյաները գնացել էին Ծաղկաձոր, և բոլորովին այլ պատկեր էր եղել»,- ասաց Հակոբյանը, ապա, արձագանքելով Գագիկ Ծառուկյանի հնչեցրած մտքին, թե վիրուսի դեմ պայքարն էլ տնտսություն չի, որ չեն հականում, հավելեց՝ մեր մասնագետները տնտեսությունից էլ են հասկանում, առողջապահությունից էլ։ 

Հարցին, թե իշխող ուժի ներկայացուցիչներն օրերս կաթողիկոսի հետ հանդիպմանն ի՞նչ հարցեր են քննարկել, և արդյո՞ք անդրադարձ եղել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրությանը, համաձայն որի՝ հայ առաքելական եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից մեկն է, Հակոբյանը պատասխանեց, թե հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ներկայացվել են երկու կողմում եղած մտահոգությունները:
«Համենայն դեպս, մենք չէինք կիսում այն կարծիքը, թե եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից մեկն է»,-նշեց Հակոբյանը:
Անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած ակցիային, որի ընթացքում կատարում էին «Ոչ»-ի «հուղարկավորություն», պատգամավորն ասաց՝  նման երևույթներ ինքը չի ընդունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր