Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

04 մար 2020 13:25

«Բոլոր հայի վաստակներն ու այլազգիները թող չքվեն մեր երկրից». թուրք հաղորդավար

Թուրքիայի Ուրֆա  քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում հանդես է եկել այլատյաց ելույթով: Այս մասին տեղեկացնում է yeniakit.com.tr կայքը:

Հաղորդավարը փորձել է արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները և Թուրքիայում ապրող այլ ազգերին, այդ թվում` հայերին, կոչ է արել «չքվել» երկրից:

«Կարող են լինել այնպիսի մարդիկ, որոնք համարում են, թե սա իրենց հայրենիքը չէ, սա իրենց ազգը չէ: Հիանալի հնարավորություն է ստեղծվել, քանի սահմանները բաց են փախստականների համար, դուք էլ կարող եք փախստականի կերպար ընդունել ու չքվել այս երկրից:  Կարող եք ասել՝ ես այս երկրի զավակը չեմ, ռուսի թոռ եմ, գերմանացու որդի եմ, անգլիացու թոռ եմ, հայի վաստակ եմ... կարող եք ասել, դարպասներն ել բաց են, ասեք և չքվեք այստեղից»,-ասել է հաղորդավարը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր