Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

04 մար 2020 13:45

Որոշ մարդիկ ջերմություն իջեցնող դեղ են խմում` ջերմային զննումից խուսափելու համար. մի թաքցրեք

Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով, իրենք տեղեկություններ ունեն, որ երկիր վերադարձող որոշ անձինք ջերմությունն իջեցնող հաբեր են ընդունում, որպեսզի խուսափեն ստուգումներից: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Գամկրելիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերից կոչ է անում չթաքցնել հիվանդության ախտանշանները և հաղորդել համապատասխան մարմիններին, քանի որ եթե նրանք ունեն որևէ տեսակի հիվանդություն, նրանց ընտանիքի անդամներն ու հարազատները, ամենայն հավանականությամբ, վարակվելու են:
«Մենք տեղեկություններ ունենք, որ որոշ մարդիկ ջերմություն իջեցնող դեղ են խմում` ջերմային զննումից խուսափելու համար: Սա քաղաքացիական համերաշխության նշան չէ: Եթե ​​Իտալիայից վերադառնալիս ունենաք ջերմություն, ձեզ օդանավակայանից կտեղափոխեն ինֆեկցիոն կլինիկա:
Այսօր ես այդ մարդկանց կոչ եմ անում ավելի մեծ քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերել: Նրանք, ովքեր գալիս են Հյուսիսային Իտալիայից, պետք է բուժվեն մեկուսացված, եթե պայմաններ չունենան, ապա նրանք պետք է 14 օր գտնվեն կարանտինում»,- ասել է Գամկրելիձեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր