14:52 - Տեսանյութ.Այ հենց սրա համար են ոստիկանները «ասֆալտին փռում» քաղաքացուն. պարզաբանում         14:40 - Տեսանյութ.Ստամբուլում հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկած անձը ձերբակալվելուց 2 ժամ հետո ազատ է արձակվել      14:18 - Տեսանյութ.Սեպտեմբերին կարող ենք բացել դպրոցները, բայց ․․․ Արայիկ Հարությունյան    

07 մար 2020 10:00

Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. ռուսները հաճախ են որոշակի մեսիջներ հղում նաև ԶԼՄ-ների միջոցով.«Փաստ»

«Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ տարբեր գնահատականներ է հնչեցնում հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ մասնավորաբար նշելով, թե դրանք «զարգանում են շատ արդյունավետ», կամ այդ հարաբերությունները որակում է «լավ և շիտակ» և այլն: Իր հարցազրույցներից մեկում էլ նա ասել է, թե «դրանք հարաբերություններ են՝ առանց մութ անկյունների»: Իրականում փորձագիտական լայն շրջանակները մեծամասամբ համաձայն չեն հենց այս վերջին ձևակերպման հետ, քանզի անցած մոտ երկու տարիների ընթացքում հայռուսական հարաբերություններում ավելի շատ «մութ անկյուններ» առաջացան, քան հնարավոր է գտնել անցած քսան, նույնիսկ երեսուն տարիների ընթացքում:


Ռուսաստանի հետ հարաբերությունները հետհեղափոխական Հայաստանում այդպես էլ լիարժեք փոխվստահություն ձեռք չբերեցին: Չնայած տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականությանը, այդուամենայնիվ, ռուսական կողմը չափազանց զգուշավոր է եղել Հայաստանի նոր իշխանությունների հետ հարաբերություններում՝ պահպանելով ընդգծված «հեռավորություն»:
Իսկ վերջին շրջանում, կարծես, առավել անհասկանալի երանգներ են ստանում այդ հարաբերությունները: Զուտ դիվանագիտական հարաբերությունների կոնտեքստում հիմնականում պահպանվում են քաղաքավարության կանոնները, եթե հաշվի չառնենք առանձին մեկ-երկու դրվագները: Ի դեպ, ուշագրավ է, որ զգուշավորության մասին ակնարկեց նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: «Ռուսաստանը շատ զգուշավոր է վերաբերվում այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում»,-ասաց Սերգեյ Կոպիրկինը:


Սակայն, չնայած ակնառու լարվածությանը, եթե գոնե հրապարակային հարթակում դիվանագիտական լեզվով պահպանվում են «բարիդրացիականության» կանոնները, ապա ռուսական լրատվամիջոցները գնալով ավելի են կոշտացնում գնահատականների տոնայնությունը: 
Ընդ որում, դա արվում է տարբեր թեմաներով՝ սկսած տնտեսությունից, մինչև ՍԴ դատավորների հանդեպ տոտալ ճնշումներն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող քրեական հետապնդումը, որը հատկապես մերձկրեմլյան լրատվամիջոցները չեն զլանում գնահատել որպես քաղաքական հետապնդում: Բազմաթիվ փորձագետներ արձանագրում են, որ Ռուսաստանի իշխանությունները հաճախ են որոշակի մեսիջներ հղում ոչ միայն անձնական շփումների ժամանակ, այլ հենց ԶԼՄ-ների միջոցով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր