Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

07 մար 2020 12:15

Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպքերի ռեկորդային աճ

Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպքերի ռեկորդային աճ, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը: 
     «Անցած օրվա ընթացքում հաստատվեց 1234 նոր դեպք: Ընդհանուր թիվը, հաշվի առնելով նոր տվյալները, 4747 է»,-նշել է Ջահանփուրը՝ IRINN հեռուստաալիքի եթերում:
     Պաշտոնյան հավելել է, որ ռեկորդային աճը կապված է այն կենտրոնների թվի ավելացման հետ, որտեղ մարդիկ կարող են վիրուսի թեստ հանձնել՝ դրանով իսկ ավելացնելով հիվանդության ճանաչման արագությունը:
     Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նախօրեին 17 մարդ է մահացել, մահացության ընդհանուր թիվը հասել է 124-ի:
     Նախագահ Հասան Ռոհանիին հայտնել է, որ կորոնավիրուսը տարածվել է երկրի գրեթե բոլոր շրջաններում:
     Ուսումնական հաստատություններում դասերը դադարեցրել են մինչև մարտի 20-ը:
     Պաշտոնյաներն իրենց հանդիպումներն իրականացնում են տեսակոնֆերանսների ձևաչափով:
     Մարզամշակութային միջոցառումները չեղարկվել են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր