Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 մար 2020 11:30

Վրաստանում կորոնավարակի դեպքերը կավելանան. Ամիրան Գամղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն չի բացառում, որ Վրաստանում կավելանան կորոնավարակի դեպքերը:
Կորոնավարակի կառավարման համակարգող հանձնաժողովի հերթական նիստի ավարտից հետո նա հայտարարել է, որ երկրում այս պահին գրանցված է նոր կորոնավարակի 15 դեպք, չնայած, ըստ նրա, այդ թիվը կավելանա, քանզի Վրաստանը աշխարհի մասն է, իսկ աշխարհում, Չինաստանի սահմաններից դուրս վարակված է մոտ 24 000 մարդ, այդ թվում 7 հազար մարդ Հարավային Կորեայում: Այդ ցուցանիշը բարձր է նաև Իրանում և Իտալիայում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ամիրան Գամղրելիձեն անդրադարձել է Եվրոպայում դեպքերի թվի ավելացման վրա, մասնավորապես Գերմանիայում և Ֆրանսիայում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 1000-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 500-ը:
Ըստ նրա, պատրաստվածության ռեժիմը պետք է ուժեղացվի բոլոր վայրերում, այդ թվում պետք է նվազագույնի հասցվեն բարձր ռիսկային երկրներից անձանց մուտքը Վրաստան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր