Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում, բшխվել են «Mercedes»-ները, կա 1 զnհ, 3 վիրավnր          Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել․ «Հրապարակ»       Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել․ «Հրապարակ»    

10 մար 2020 12:00

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը:
«#ԹԱՐՄԱՑՈՒՄ 10.03.2020❗Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Չնայած սրան վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:
Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր