Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

11 մար 2020 12:50

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թվաքանակը գերազանցել Է հազարը

ԱՄՆ-ում ավելի քան հազար մարդ Է վարակվել կորոնավիրուսով, մահացել Է 31 մարդ: Այդ մասին գրում Է New York Times հրատարակությունը։
«Երեքշաբթի օրվա երեկոյի դրությամբ 37 նահանգներում եւ Վաշինգտոն քաղաքում կորոնավիրուս Է հայտնաբերվել առնվազն 1004 մարդու մոտ, վիրուսով վարակված 31 մարդ մահացել Է»,- գրում Է թերթը՝ վկայակոչելով տվյալների սեփական բազան:
Իր հերթին CNN հեռուստաաալիքը, վկայակոչելով առողջապահության համերկրային ու նահանգային մարմիների, նահանգների կառավարությունների եւ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC), տվյալները, հայտնել Է 975 հիվանդացածի եւ 31 մահացածի մասին:

Վարակման դեպքերի մեծամասնությունը գրանցվել Է Վաշինգտոնի (279), Կալիֆոռնիայի (178) եւ Նյու Յորքի (173) նահանգներում:Կորոնավիրուսով վարակվածներից 24-ը մահացել են Վաշինգտոնի նահանգում, երեքը՝ Կալիֆոռնիայում, երկուսը՝ Ֆլորիդայում, մեկը՝ Նյու Ջերսիիում, եւս մեկը՝ Հարավային Դակոտայում: Միմյանց հետ կապված դեպքերի առավել մեծ քանակություն Է դիտվել Նյու Յորքից հյուսիս ընկած Ուեսթչեսթեր շրջանում՝ Նյու Ռոշել ոչ մեծ բնակավայրում: Մարտի 10-ին Նյու Յորքի նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտարարել Է այդ բնակավայրի շուրջը մեկ մղոն շառավղով ԱՄՆ-ում առաջին կարանտինային գոտու ստեղծման մասին: Նահանգապետի խոսքով՝ դպրոցները եւ մյուս այն հաստատությունները, որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքվում, երկու շաբաթով՝ մարտի 12-ից մինչեւ 25-ը, կփակվեն այսպես կոչված «զսպման գոտում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր