Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 10 524 է
Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10524-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 170 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 59 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 229-ի:
Մահացածները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: