ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու գործընթացը կազմակերպելու համար          Զոդի կամրջի մոտ «BMW»-ն բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել, կան վիրավnրներ       Մարտի 2-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

11 մար 2020 21:19

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
 
Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:
Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:
Հավելենք որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր