Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 մար 2020 11:18

Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի զինվորականներն են բերել կորոնավիրուսի համաճարակը Ուհան.Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը թվիթերում «ենթադրություն» է ներկայացրել, որ ի սկզբանե կորոնավիրուսը, որը դարձավ  COVID-2019 համաճարակի «օրրանը», Չինաստանի Ուհան քաղաք կարող են բերած լինել ԱՄՆ-ի զինվորականները։ Այս մասին գրում է MK-ն։
«Ե՞րբ է ԱՄՆ-ում հայտնվել «զրոյական» հիվանդը, քանի՞ մարդ է վարակված ... Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի զինվորականներն են բերել կորոնավիրուսի համաճարակը Ուհան ... ԱՄՆ-ն պետք է մեզ ամեն ինչ բացատրի»,- գրել է Լիցզյանն ու տարածել մորտի 11-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի հարցուպատասխանը։
Ռեդֆիլդն հաստատել է իր խոսքում, որ որոշ ամերիկացիներ, ովքեր ենթադրաբար գրիպից են մահացել, իրականում մահացել են կորոնավիրուսով վարակվելուց հետո: Ըստ Ռեդֆիլդի, այդ ժամանակ ոչ ոք նրանց չի փորձարկել կորոնավիրուսի համար:
Պաշտոնյան գրել է, որ ԱՄՆ-ն հաղորդել է գրիպի 34 մլն դեպքի մասին, որից 20 հազարը մահացել են։
«Խնդրում ենք, ասեք մեզ, թե քա՞նիսն են կապված COVID-19- ի հետ»,- գրել է Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակը:
Ըստ այս վարկածի՝ վիրուսը Չինաստան է տարվել 2019 թվականին՝ ամերիկյան մարզիկների կողմից, որոնք մասնակցել են Ուհանում կայացած Համաշխարհային զինվորական խաղերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր