17:30 - Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի         16:27 - Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում      16:03 - Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից    

13 մար 2020 13:10

Այսօր սպասում ենք լավ նորությունների կորոնավիրուսի հետ կապված. Փաշինյան

Դիմակների գները անտրամաբանական ռեկորդներ են սահմանում: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի արտահերթ նիստին:
Նա նկատեց, որ առողջապահության նախարարն էլ ասաց, որ մարդիկ փողոցներում դիմակ կրելու անհրաժեշտություն չունեն. «Դիմակ կրելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի հիվանդության ախտանշաններ եւ այն մարդը, ով շփվում է այդ ախտանշաններ ունեցող մարդու հետ: Մնացածի դեպքում ավելի լավ է ձեռքով չբարեվել եւ հանդիպելիս չհամբուրվել: Այնպես որ դիմակների շուրջ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտություն չեմ տեսնում»,-ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ այսօր սպասում ենք լավ նորությունների կորոնավիրուսի հետ կապված. «Այսօր կհետազոտվեն դեռեւս մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսում»  մեկուսացված մեր հայրենակիցները եւ բավականինմեծ հավանականություն կա, որ նրանցմոտ ախտորոշումը կլինի բացասական եւ մենք նրանց համբերատարության համար շնորհակալություն հայտնելով կուղեկցենք իրենց տները: Մեծ հավանականություն կա, որ հենց այդպես էլ տեղի կունենա»:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 13-ին, կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար խորհրդակցություն է հրավիրել:
Նախօրեին նա ընդհատել է իր արձակուրդը եւ վերադարձել Երեւան: Նա ուղիղ եթերում հայտարարել էր, որ այսօր՝ մարտի 13-ին դպրոցները, բուհերը եւ մանկապարտեզները:
Նշենք, որ նախօրեին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այսպիսով Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6–ի։ 88 մարդ մեկուսացվել է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր