Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

13 մար 2020 14:07

Ուզենք թե չուզենք, վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով

Կարանտին մտնելուն զուգընթաց, ուզենք թե չուզենք, տնտեսությունը պետք է համապատասխան վերափոխումների ենթարկվի, դրա արդյունքում չպետք է որեւէ մեկը բանկում հայտնվի սեւ ցուցակում. վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ֆեյսբուքյան լայվով հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ինձ Վանաձոր քաղաքից դիմել է մի քաղաքացի, որը ֆոտոնկարիչ է, դա փոքր բիզնես է, նա դպրոցում լուսանկարում է աշակերտներին՝ վինետկաներ է պատրաստում։ Այդ գործի համար վերցրել է վարկ։ Հիմա դպրոցները փակվել են, չեմ կարող լուսանկարներն անել ու վարկիս օրն էլ մոտ է, հետեւաբար իմ ակնկալվող եկամուտը ես չեմ ստանում։ Նույնը այն մարդիկ, որոնք վարկով մեքենա էին գնել՝ տուրիստներին տեղափոխելու համար, պետք է վարկը վճարեն։ Նույնը փոքր հյուրատները, փոքր սննդի կետերը, ռեստորանները»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։
Մարուքյանը հայտնեց, որ գրություն է պատրաստել ՀՀ ԿԲ-ի նախագահին. «Նպատակս այն է, որ ԿԲ-ի նախագահը ԿԲ-ի խորհրդի հետ միասին քննարկի այս հարցը, եւ Հայաստանում գործող բոլոր կոմերցիոն բանկերին վարկային ունիվերսալ տարբեր կազմակերպություններին հորդորեն եւ լուծումներ գտնեն, որ առնվազն 3 ամսով բոլոր վարկերը, որոնք բիզնես բնույթ են կրում, սառեցվեն»։
Էդմոն Մարուքյանն ասաց, եթե այս միջոցառումները չձեռնարկվեն, ապա շատ լուրջ hարված կհասցվի անհատներին եւ ընկերություններին։
Մարուքյանն ասաց՝ լուր կա, որ վրացական խոշորագույն բանկերը 3 ամսով հետաձգում են վարկերի մարումը։ Երկրում ստեղված իրավիճակից ելնելով՝ եռամսյա արտոնություն են սահմանում։
«Դոնալդ Թրամփը նույնպես ուղերձ էր հղել, որտեղ անդրադարձ կար նաեւ մանր եւ միջին բիզնեսներին, այնպես պիտի արվի որ մանր ու միջին բիզնեսը չտուժի»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր