Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

13 մար 2020 19:51

«Սպայկան» Արցախում է, այգեգործության զարգացման հեռանկարներ. Տեսանյութ

«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր հրավերով Արցախ է ժամանել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, որի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախում այգեգործության զարգացման հետ կապված:
«Մեր երկրի հազարավոր քաղաքացիների համար բիզնեսի ձևավորման և աշխատատեղերի ստեղծման նոր, մեծածավալ հնարավորություններ են բացվում: Այս մասին վստահ կարող եմ հայտարարել իմ հրավերով Արցախ ժամանած «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ կայացած հանդիպումիցս և արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: Շուրջ 10 հազար հեկտար նոր այգիների տունկը և, դրան զուգահեռ, Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա հատված, որի արդյունքում կայուն ոռոգովի կդառնան Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների ավելի քան 10 հազար հեկտար հողատարածքներ, սկզբունքորեն կփոխեն մեր երկրի գյուղատնտեսության զարգացման ընթացքը:

Հավաստիացնում եմ ձեզ, որ հենց մեր քաղաքական թիմն ունի  այն անհրաժեշտ ներուժը, որով իրատեսորեն մշակել է Արցախի տնտեսության զարգացման և առկա սոցիալական խնդիրների լուծման լավագույն պատկերացումների փաթեթը: Իսկ տնտեսության զարգացումը ո՛չ ամբոխահաճո, անհեռանկար  հայտարարություններով է պայմանավորված, ո՛չ զորբայությամբ և ո՛չ էլ իրականացվող սև քարոզչությամբ:  Խոսքի ազդեցությունը դատապարտված է անասելի կորստի, եթե դրան չի հետևում գործը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր