Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

16 մար 2020 10:17

Չինաստանում կարող է կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվել

Չինաստանում կարող է կորոնավիրուսի երկրորդ ալիքը սկսվել, եթե իշխանությունները դադարեցնեն կարանտինը, հայտնել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների ղեկավար Էնթոնի Ֆաուչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չինաստանը պարզապես փակել է երկիրը ... Հենց որ նրանք սկսեն հանել սահմանափակումները եւ վերադառնան բնականոն կյանքի, կարող է երկրորդ ալիք (հիվանդության) սկսվել: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա»,- ասել է Ֆաուիչն ABC-ին:
Խոսելով Միացյալ Նահանգներում պանդեմիայի զարգացման հեռանկարի մասին` փորձագետը նշել է, որ այն կարող է մի քանի ամիս տեւել, ինչը, հիմնականում, կախված է հիվանդության տարածման «վերահսկողության միջոցառումների արդյունավետությունից»:
«Դա մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս կտեւի: Եթե ուզում եք իմանալ, թե ինչպիսի դինամիկա կլինի, նայեք Չինաստանին եւ Հարավային Կորեային: Չինաստանում ցուցանիշները գագաթնակետին էին հասել եւ այժմ անկում են ապրում: Մի քանի օր առաջ այնտեղ ընդամենը 11 դեպք էր գրանցվել, ինչը աննշան թիվ է նրա համեմատ, ինչ այնտեղ կար»,- ասել է նա:
Ֆաուչին հավելել է, որ դեռ Միացյալ Նահանգներում ներքին տեղաշարժերի սահմանափակումներ չկան`  ի տարբերություն ռեստորանների աշխատանքի սահմանափակումների:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: Աշխարհում արդեն 135 երկրում ավելի քան 142 հազար մարդ է վարակվել, մեծ մասը առողջացել է, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր