Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

16 մար 2020 15:40

Ի՞նչ պետք է իմանան գործատուները աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածների դեպքում

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը նկատառումներ է հրապարակել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` գործարարության առջեւ ծառացած մի շարք խնդիրների առնչությամբ:
Տարածած հայտարարությունում ասվում է.
«Կորոնավիրուսի շարունակական տարածումն արտերկրում եւ Հայաստանի Հանրապետությունում իր աննախադեպ ազդեցությունն է թողնում ինչպես հասարակական կյանքի տարբեր ոլորտների, այնպես էլ տնտեսական գործունեության բազմաթիվ ուղղությունների վրա։
Ելնելով գործարարների շրջանում արդեն իսկ արձանագրված խնդիրներից, ինչպես նաեւ հիմնվելով փորձագիտական գնահատականների վրա, արձանագրում ենք ստորեւ նշված խնդիրներն ու պետական պատկան մարմիններից եւ շահագրգիռ կողմերից ակնկալում մասնագիտական քննարկումներ, որոշակի լուծումներ եւ իրավիճակով պայմանավորված առանձնահատուկ քայլեր։
Հստակ չէ, թե աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածների դեպքում,  գործարարներն ի՞նչ կարգով կարող են ակնկալել գործադիր մարմինների աջակցությունն անհրաժեշտ թեստավորում անցկացնելու գործում։
Ի՞նչ կարգով պետք է կազմակերպվեն աշխատանքները, եթե որեւէ կազմակերպությունում արձանագրվի վիրուսակիրների մեծ թիվ:
– Առակա է գործադիր մարմինների կողմից աշխատուժի հետ աշխատանքների կազմակերպման առաջնահերթությունների մասին  մասնավոր գործատուներին առաջարկներ ու երաշխավորություններ ներկայացնելու անհրաժեշտություն:
– Արդյոք չվարակված, սակայն ռիսկային խավին հնարավո՞ր է պարտադիր տուն ուղարկել:
– Աշխատակիցներին հարկադրաբար տուն ուղարկելու պարագայում շատերը կարող են չհամաձայնվել այդ որոշման հետ կամ, անգամ, չթեստավորվել, քանի որ աշխատավարձն ինքնաբերաբար կնվազի: Այս պարագայում արդյոք հնարավո՞ր է, ըստ անհրաժեշտության, հաճախումների մատյաններ չլրացնել, որոշ մարդկանց հետ աշխատել տնից, իսկ ում դեպքում հնարավոր չէ՝ պարտադիր արձակուրդուղարկել: Թերեւս, ելնելով արտակարգ իրավիճակից, հարկ է սահմանել առավել ճկուն աշխատանքային հարաբերություններ, եւ այս ընթացքում վարակով պայմանավորված կիրառված որոշ քայլել ազատել օրենքով ընդդատյա լինելուց։
– Արդյոք իրավիճակով պայմանավորված` առողջ կամ ոչ ռիսկային աշխատողների արտաժամյա աշխատանքը պարտադիր լրացուցիչ պե՞տք է վճարվի:
3.  Ստեղծված իրավիճակով պայմանավորված` շատ գործարարներ  խնդիրներ կունենան կանխիկ դրամական հոսքերի հետ  կնկատվի վերջիններիս գործադիր իշխանության կողմից ժամանակավոր աջակցության կարիք:
-Մասնավորապես՝ նպատակահարմար է գործարարներին, հատկապես՝ փոքր ու միջին ձեռնարկատերերին, հնարավորություն ընձեռել մի քանի ամսով տարաժամկետել հարկային պարտավորությունները:
-Անհրաժեշտություն կարող է առաջանալ վերակառուցելու վարկային պարտավորությունները: Վերջիններիս ժամկետների հետաձգման նախաձեռնություններով արդեն հանդես են եկել միջազգային շատ բանկեր, ողջունելի է նաեւ հայկական «Ամերիաբանկ»-ի համանման որոշումը, որը օրինակելի կարող է լինել նաեւ ՀՀ-ում գործող մյուս բանկերի համար։
– Տեղին կլինի նաեւ գործադիրի կողմից լրացուցիչ սոցիալական ծրագրերի իրականացումը:
Հարկ է առանձնացնել գործադիրի այն մարմինը, որին օպերատիվ աջակցության համար կարող են դիմել առանձին ձեռներեցներն  ու գործարար կազմակերպությունները:
-Տնտեսական ակտիվության նկատվող նվազման պարագայում առավել օրախնդիր է դարձել հայրենական տնտեսվարողների դժվարությունների բեռը գործադիրի տնտեսական հատվածի պատասխանատուների հետ հրատապ քննարկումների անհրաժեշտությունը։ Դրան մեծապես կնպաստի, այսպես կոչված, «Տնտեսական հարցերով օպերատիվ կառավարման շտաբի» ստեղծումը՝ գործադիր իշխանության, գործարար համայնքի եւ այլ շահագրգիր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը պատրաստակամ է իր նպաստը բերելու տնտեսությունում ստեղծված աննախադեպ իրավիճակի ազդեցությունը մեղմելու եւ ծագած խնդիրները հաղթահարելու գործում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր