Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

17 մար 2020 12:38

Ինչ սպասել արտակարգ դրության ընթացքում

1. Մուտքը և ելքը ՀՀ սահմանով
• ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները:
• ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք:
• Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնվել են այնպիսի երկրներում, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում (նման երկրների ցանկը կորոշի պարետը)
• Անկախ բոլոր դեպքերից, դիվանագիտական ներկայացուցչությունները, օրինակ` դեսպանները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները կարողանալու են մուտք գործել ՀՀ տարածք
• Միևնույն ժամանակ պարետը, կախված կոնկրետ հանգամանքներից և առանձնահատուկ դեպքերում կարող է որոշել նաև թույլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց արգելվում է մուտք գործել` համաձայն արտակարգ դրության պայմանների
2. Կանխարգելիչ միջոցառումներ
• ՀՀ սահմանից մուտք գործելուց հետո կատարվելու է անձանց զննություն
• ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամկուսացում) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ,
• եթե անձը հրաժարվի նման միջոցառումներից, նրան կարող են ժամանակավորապես մեկուսացնել  պարետի կողմից սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով,
• եթե պարզվի, որ անձը ՀՀ է ժամանել այնպիսի երկրներից, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում, ապա նրանք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամկուսացման` իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ բացառելով այլ անձանց հետ անմիջական շփումը:
3. Տեղաշարժման սահմանափակումներ
Չնայած արտակարգ դրությունը հայտարարվել է ՀՀ ողջ տարածքում, բայց սահմանափակումներ կգործեն միայն այն համանքներում և տարածքներում, որոնք կորոշի պարետը: Այն համայնքում, որտեղ կորոշվի մտցնել սահմանափակումներ, կգործի հետևյալ ռեժիմը
• կգործի համայնքի տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ, որը կհսկեն ոստիկանությունը, առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնւ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները
• առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով մուտքերը և ելքերը չեն սահմանափակվի.
• համայնքի տարածքում կարող են կատարվել անձանց մեկուսացումներ (ինքնամկուսացում), ազատ տեղաշարժի նորմավորում (օրվա ժամեր, մարդկանց քանակ և այլն)
• անձանց բնակարաններում կամ գտնվելու վայրում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում
Անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբեր ման դեպքում անձինք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր:
4. Միջոցառումներին մասնակցությունը
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արգելվելու է հավաքների և գործադուլների անցկացումը:
Բացի այդ, կարող են պարետի կողմից սահմանվել տարածքներ, որտեղ կարգելվեն այնպիսի հանրային միջոցառումներ, օրինակ` սպորտային, մշակութային, կրթական միջոցառումներ, ժամանցային միջոցառումները, ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները և այլն: Նման միջոցառումները կարգելվեն նման տարածքներում, եթե այդ միջոցառումներին մասնակցեն 20 և ավելի անձինք:
5. Ուսումնական գործընթացը
Բոլոր պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ մանկապարտեզները), նախնական մասնագիտական (արհեստագործական),առաջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կարգելվի դասապրոցեսը: Այս արգելքը չի տարածվի հեռավար (օնլայն) ուսուցման վրա:
6. Այլ սահմանափակումներ
Արգելվելու են տեսակցությունները, հանձնունքների կատարումը ազատազրկման վայրերում, զորամասերում, հոգեբուժական կազմակերպություններում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում:
7. Հրապարակումներ ինտերնետում և մամուլում
Եթե անձինք և զանգվածային լրատվության միջոցները ինտերնետում, այդ թվում` սոցիալական ցանցերում կամ այլ ձևով ցանկանում են տեղեկատվական նյութ տեղադրել կորոնավիրուսի վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, մեկուսացվածների քանակի մասին, ապա պետք է օգտվեն բացառապես պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունից և հղում կատարեն դրան ու հնարավորինս վերարտադրեն այն: Նրանց հրապարակումները չեն կարող հակասել պաշտոնական տեղեկատվությանը:
Նույնը նաև վերաբերում է այնպիսի տեղեկություններին, որոնք հանգեցնում են խուճապի կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ են պարունակում:
Նման հրապարակումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:
ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ԽԱԽՏԵԼԸ, ԱՅՍԻՆՔՆ` ՍԱՀՄԱՆԱՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՉԵՆԹԱՐԿՎԵԼԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1823 ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր