Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան    

17 մար 2020 14:30

Կարեւորը վաղ հայտնաբերենք կոնտակտ ունեցող անձանց եւ վիրուսի տարածման շղթան ընդհատենք

Անկախ նրանից, թե դեպքը, որտեղ է հանդիպում համաճարակաբանական հսկողության իրականացման նպատակով եւ կոնտակտների հայտանաբերման նպատակով, մեր հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացվում են աշխատանքներ հայտնաբերելու, թե դրական դեպքը, թե ում հետ, ինչպիսի շփումներ է ունեցել եւ այդ շփումների հայտանբերման արդյունքում բոլոր այն մարդիկ, որոնք ունեցել են սերտ շփումներ արդեն հաստատված հիվանդի հետ՝ մեյուսացվում են։ Այս մասին այսօր՝ մարտի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք հայտանաբերվե՞լ է այն շրջանակը ում հետ սերտ շփում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի՝ կորոնավիրուսով վարակված բնակիչը, որն աշխատել էր 500 հոգանաց ձեռնարկությունում եւ եթե այո, ապա քանի՞ հոգի է մեկուսացվել։
Նանուշյանի խոսքով՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք սերտ շփում են ունեցել հաստատված հիվանդների հետ, անցնում են14–օրյա կարանտինային ռեժիմի։
«Եթե հիվանդությունն իրենց մոտ զարգանա, կարողանանք սահմանափակել տարածումը։ Ունենալ սերտ շփում դա ամենեւին չի նշանակում, որ իրենք կարող են վարակվել։ Այդ 14 օրվա ընթացքում տեսնումենք արդյոք իրենց մոտ կզարգանա այդ հիվանդությունը, թե ոչ։ Կարեւորն այն է, որ վաղ հայտանաբերենք կոնտակտ ունեցող անձանց եւ մեկուսացնելով՝ վիրուսի տարածման շղթան ընդհատենք, չթողնենք, որ կոնտակտավորված անձը, եթե իր մոտ հանկարծ զարգանա հիվանդություն, հետագայում տարածի այլ մարդկանց մեջ»,– ասաց Նանուշյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր