Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

18 մար 2020 11:17

Կենսաթոշակների և նպաստների վճարման մասին

Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու  նպատակով, հաղորդում է կառավարությունը:
«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։
Բացի այդ, նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու  ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով  երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։
Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի նախատեսվում, գործընթացը կիրականացվի ժամանակին՝ օրենքով սահմանված կարգով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր