Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

18 մար 2020 14:39

Վրաստանում այսօրվանից արգելված է երթուղային տաքսիների տեղաշարժը

Այսօրվանից՝ մարտի 18-ից,  Վրաստանի վարչապետի հրամանով երկրում արգելվում է երթուղային տաքսիներով տեղաշարժը: Երթուղային տաքսիների երթևկության արգելքի մասին կառավարության որոշումը վերաբերվում է ինչպես Թբիլիսիին, այնպես էլ շրջանների և քաղաքների միջև երթևեկող երթուղային տաքսիներին: Այս մասին ասվում Վրաստանի կառավարության հայտարարությունում, ինչի մասին հայտնում է aliq.ge լրատվականը:

Ըստ հայտարարության, վարչապետ Գիորգի Գախարիան նահանգապետներին կոչ է արել առավելագույնը արդյունավետ իրականացնել նշված որոշումը այնպես, ինչպես միջգերատեսչական խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները:

Գախարիայի պարզաբանմամբ, կգործեն միայն ավտոբուսները և մետրոն, որոնք պարտադիր կարգով պետք է ախտահանվեն օրական կտրվածքով: Ինչ վերաբերում է երթուղային տաքսիներին, այստեղ մարդիկ իրար ավելի մոտ են նստում, ինչը կարող է նպաստել վիրուսի տարածմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր