17:02 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են         16:25 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին      16:04 - Թրամփին դեռևս հունվարին էին գզուշացրել, որ համավարակը կարող է սպառնալ միլիոնավոր ամերիկացիների. The New York Times    

18 մար 2020 15:28

«Սասնա ծռեր»-ը դիմում է պարետ Տիգրան Ավինյանին,թեստավորեք դատավորին, դատական նիստի բոլոր անդամներին

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում 
 ասվում է. «Այսօր՝ 2020 թ. մարտի 18-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված էր Սասնա Ծռերի ապստամբության գործով խեղկատակ դատավարության հերթական դատական նիստ:
Ազգային դավաճանության եւ բռնապետության դեմ ապստամբած խմբի՝ ազատության մեջ գտնվող անդամները, հաշվի առնելով երկրում համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը եւ դրսեւորելով քաղաքացիական ու սոցիալական պատասխանատվություն, չեն ներկայացել դատական նիստին: Նրանք ողջամիտ կերպով ենթադրել են, որ համաճարակային իրավիճակի եւ արտակարգ դրության օբյեկտիվ հանգամանքերը պետք է առանց այլեւայլության հիմք դառնային նույնիսկ բռնապետությունից մեզ որպես բացասական ժառանգություն մնացած դատարան կոչվող կառույցի համար, որպեսզի վերջինս հետաձգեր նիստը մինչեւ արտակարգ դրության ավարտը:
Մինչդեռ դատարանը ոչ միայն նիստ է արել, այլեւ համաճարակի պայմաններում հանձնարարել է ապստամբերի խմբի՝ անազատության մեջ գտնվող անդամներ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին տասնյակ ուղեկցողներով հանել քրեակատարողական հիմնարկից եւ բերել դատարան՝ ստեղծելով նրանց վարակելու եւ վարակը նրանց միջոցով քրեակատարողական հիմնարկ փոխանցելու գերնպաստավոր պայմաններ:


Տեղի ունեցածի առթիվ դիմում ենք Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին.
1. միջոցներ ձեռնարկել նման երեւույթի կրկնությունը բացառելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար,
2. հանձնարարել թեստավորման ենթարկելու դատավորին, դատական նիստին ներկա եղած մյուս անձանց, այդ թվում՝ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին, ինչպես նաեւ նրանց ուղեկցած անձանց,
3. միջոցներ ձեռնարկել Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցները մեղադրանքի կողմի միջնորդությամբ փոփոխելու, այնուհետեւ՝ Սասնա Ծռերի գործով ապօրինի դատավարությունը նախկին ազգադավ ու բռնապետական ռեժիմի հրահանգով կազմած բովանդակությամբ քննելու ընթացքից հանելու եւ իրավունքի գերակայության ընթացքի մեջ դիտարկելու ուղղությամբ»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր