Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

20 մար 2020 12:20

35-ամյա բժիշկը 4-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Հալաբյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Ա. Ա-ն էր, որը նշված շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ինքնասպանություն է գործել ցած նետվելու միջոցով։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Ա-ն իր ազգականի տանը մասնակցելիս է եղել խնջույքի, որից հետո խնջույքի մասնակիցները տեսել են, որ նա սենյակում չէ ու հետո նրա դին հայտնաբերել են դրսում։
Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ա-ն մասնագիտությամբ բժիշկ էր, աշխատում էր «Ավագյան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր