19:43 - Կորոնավիրուսային հիվանդությունից 89 ամյա պացիենտը մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում         17:33 - Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը.Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են      17:02 - Վրաստանում կորոնավիրուսի բուժման համար կիրառել են առողջացած մարդու արյան պլազման. Պաատա Իմնաձե. imedinews.ge    

20 մար 2020 16:14

Մարդկանց ջերմությունով կանչել են գործի.ձեր փոխարեն ուրիշներին կբերենք կաշխատեն.Ալեքսանյանը խախտում է կարանտինը

Լրագրող Մարինե Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Մարդկանց ջերմությունով կանչել են գործի». Սամվել Ալեքսանյանը խախտում է կարանտինը, իսկ պարետը չի՞ վերահսկում իրավիճակը
Ահազանգ եմ ստացել խոշոր գործարար, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մոյա սեմյա» ընկերությունում աշխատողներից, որ իրենց ստիպում են ներկայանալ աշխատանքի, այն դեպքում, երբ իրենց արտադրամասը գտնվում է «Ալեքս տեքստիլի» հետ նույն վայրում, որտեղ որ տեղի է ունեցել իտալացի տեխնոլորգի միջոցով կորոնավիրուսով վարակման դեպքը:
Ինչպես հայտնի է՝ այդ դեպքից հետո կարի արտադրամասի բազմաթիվ աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Խնդիրն այն է, որ նույն՝ Արշակույնաց 127/21 հասցեում գործում են և կարի արտադրամասը, և սուրճի ու մակարոնեղենի արտադրամասերը և «Մոյա սեմյա»-ի արտադրամասը:
Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարեց, թե այդ դեպքից հետո 500 աշխատակիցները մեկուսացվել են: ««Ալեքս տեքստիլը» հենց հիմա մասսնակի աշխատում է, 30 հոգի գալիս ա գործի: Նույն տարածում «Ալեքս տեքստիլի» հարևանությամբ աշխատող սուրճի ու մակարոնի արտադրամասերում 50-ական ու ավելի աշխատողներ են աշխատում»,-ասաց ինձ դիմած աշխատակիցը:
Անհասկանալի է, թե պարետ Տիգրան Ավինյանը ինչպե՞ս է վերահսկում հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակն ու կարանտինը: «Խնդրում ենք օգնեք մեզ: Երեկ կոֆեի բաժնից ջերմողներ են եղել, ուղարկել են տուն, հենց հիմա ջերմող մարդիկ կան էստեղ: Մենք վախենում ենք, որովհետև էլի դեպքեր են եղել, որ տաքությունով մարդկանց մեկուսացրել են մեր մոտից, բայց մեզ մեր ղեկավարությունը թույլ չի տալիս կարանտինում մնալ: Ասում են, չեք ուզում, մի աշխատեք, ձեր փոխարեն ուրիշներին կընդունենք»,-պատմեց աշխատակիցը՝ շարունակելով. «Երկուշաբթի օրվանից էլ հրահանգել են ողջ աշխատանքային օրով աշխատել: Ժողովուրդը ոտքի էր ելել, ուզում էր չաշխատել, ասեցին՝ ձեր փոխարեն ուրիշներին կբերենք կաշխատեն, մենք էլ ընտանիք ենք պահում, բայց շատ վախեցած ենք, չգիտենք՝ ինչ անենք»:
ՀՀ կառավարությանը ու համապատասխան մարմիններին խնդրում եմ պարզել իսկությունը ու պատասխանատվության ենթարկել խախտման պատասխանատուներին, քանի որ սա կարող է սպառնալիք դառնալ հանրային առողջության համար»:
     Մարինե Խառատյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր