Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

03 հուն 2021 11:09

Սերժ Սարգսյանից վախեցած չենք, ես Ռոբերտ Քոչարյանից եմ վախեցած, որովհետև ինքը վախենալու մարդ է, ես էլ վախկոտ գելխեղդ եմ․«Հրապարակ»

««Իմ քայլը» խմբակցության ամենակոլորիտային, թերևս ամենաբարի ու անկեղծ, երկրին երևի թե ամենաքիչ վնաս տված պատգամավորներից մեկը՝ Հովիկ Աղազարյանը ևս մասնակցում է այս ընտրություններին: Նրան գրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի «հոբելյանական»՝ 70-րդ համարում: Դիտարկմանը, թե բավականին հետ է ընկել ցուցակում, Աղազարյանն ասաց. «Դա ինչ կապ ունի, հաղթելու դեպքում անցողիկ ա, չհաղթելու դեպքում... չանցողիկ»:


Նրան հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, թե օլիգարխներն այլևս չպետք է տեղ ունենան քաղաքականության մեջ, և իրենց՝ 2018-ի ցուցակում էլ տեղ չգտան, բայց հիմա տեսնում ենք, որ երկու կարկառուն օլիգարխներ՝ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը, իրենց ցուցակի առաջին մասում են: Սա ինչպես կբացատրի: «Եթե սահմանեք՝ որն է կոչվում օլիգարխ, ես կպատասխանեմ»,- ասաց նա:


- Իսկ Ձեր պատկերացմամբ՝ ո՞րն է օլիգարխը:


-Իմ պատկերացմամբ՝ օլիգարխն այն անհատն է կամ անհատների խմբավորումն է, որ մեծ բիզնեսի մեջ ներգրավված լինելով հանդերձ՝ ունեն իշխանության մեջ ներկայացուցիչներ կամ իրենք են հանդիսանում իշխանության մաս, կամ հնարավորություն ունեն ազդելու այս կամ այն՝ ի նպաստ իրենց որոշումների վրա:


- Գրեթե իդեալական նկարագիր տվեցիք «օլիգարխ» հասկացությանը, հիմնական ընկալումն այդպիսին է, նաև օլիգարխն այն է, որ, լինելով խոշոր գործարար, քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորություն ունի: Հիմա՝ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը մշտապես քաղաքականության մեջ են ներգրավված եղել և ունեն խոշոր բիզնեսներ, նրանք օլիգարխ են, թե ոչ:


-Էս պահին իրենք օլիգարխ չեն:


-Իսկ ո՞ր պահին էին օլիգարխ:


-Եթե մենք հաջողության հասնենք, և իրենք կարողանան երկու հոգով էնպիսի իրավիճակ ստեղծել, որ կարողանան ազդել որոշումների վրա, որոնք կլինեն, այսպես կոչված, ի նպաստ իրենց բիզնեսների, այդ ժամանակ կարելի է իրենց համարել օլիգարխ, որը, ես համոզված եմ, տեղի չի ունենա:


-Այսինքն՝ եթե իշխանության գան, կդառնան օլիգա՞րխ:


-Ոչ, մեխանիկորեն դա չի նշանակում, որովհետև երկու հոգի եթե բիզնեսի ներկայացուցիչ են, ասենք, 60 հոգանոց թիմում, նրանք չեն կարող օլիգարխ լինել:


-Իսկ Գագիկ Ծառուկյանն օլիգա՞րխ է, թե ավելի շատ խոշոր սեփականատեր է:


-Ոչ, Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ, որովհետև ինքն իշխանության մաս չի կազմում՝ գործադիր իշխանության, ես նկատի ունեմ:


-Ստացվում է՝ բոլոր այն մարդիկ, որոնք օլիգարխ են եղել ժամանակին, այսօր հենց մտան ձեր ցուցակ, այլևս օլիգարխ չե՞ն՝ սահմանման ինչ-ինչ նրբություններից ելնելով:


-Ոչ, և իրենք հնարավորություն ունեն դառնալու օլիգարխ, և մեր մեջ էլ կարող են ծնվել մարդիկ, որոնք կարող են դառնալ օլիգարխ, եթե թույլ տա մեր քաղաքական թիմն իր գործելակերպով:


-Դուք ժամանակին հարցազրույց եք տվել ու քննադատել եք Խաչատուր Սուքիասյանին՝ ասելով, թե նա Սերժ Սարգսյանի կենացն էր խմում: Հիմա Դուք Սերժ Սարգսյանի կենացը խմողի հետ նույն ցուցակով գնում եք ընտրությա՞ն:


-Ես չեմ քննադատել, որ ինքը Սերժ Սարգսյանի կենացն ա խմում, ես էդ փաստն եմ արձանագրել:


-Իսկ դա դրակա՞ն փաստ է, որ ձեր ցուցակի անդամը Սերժ Սարգսյանի կենացն էր խմում:


-Դա արդեն թող յուրաքանչյուրն ինքն իր համար դատի, որոշի, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, և ինքն իր հետևությունն անի: Ես չեմ ասել՝ վատ ա... իմ ասածի էությունը կայանում էր նրանում, որ չի կարելի երեկ ընկեր լինել, էսօր ուրիշ ձևով խոսել:


-Հենց այդ սկզբունքայնության տեսանկյունից, որ Խաչատուր Սուքիասյանը նախկինում ընկեր էր Սերժ Սարգսյանին, նրա հետ նստում-ելնում էր, նրա կենացն էր խմում, Սերժ Սարգսյանը նրա «մոլի» բացմանն էր գալիս, իսկ այսօր քննադատում է Սերժ Սարգսյանին, Ձեզ համար այդ որակներն ընդունելի են:


-Ես իմ անձնական կարծիքն եմ հայտնում, որ ես էդքան էլ հաշտ չեմ էդ մտքերի հետ, բայց դե, բոլոր դեպքերում, քաղաքական թիմը որոշում է կայացրել, և ես պարտավոր եմ կամ ենթարկվել այդ որոշմանն ու աշխատել ընդհանուր թիմային տրամաբանությամբ, կամ հետևություն անել:


-Իսկ Դուք չեք բարձրացրել այդ հարցը, որ՝ հարգելիներս, այս ինչ եք անում:


-Ես այդ հարցը չէի կարող բարձրացնել՝ մի պարզ պատճառով, որովհետև ես չունեմ համապատասխան կարգավիճակ, ես ոչ վար­չության անդամ եմ, ոչ շտաբի անդամ:


-Կարող էիր այսպես՝ հարցազ­րույցներով բարձրաձայնել այդ մա­սին, որ չեք պատրաստվում գնալ մի ցուցակով ընտրության, որի մեջ կան նման «սկզբունքայնության» մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի ընկերն են եղել ժամանակին:


-Ես էդպիսի տեսակետին համա­ձայն չեմ, որովհետև, եթե Դուք էդքան հետևողական լրագրող եք, կարող եք նաև մեջբերել իմ ուրիշ ասած խոսքե­րը Սերժ Սարգսյանի և նրա թիմի մա­սին: Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի թիմում մարդիկ, բացի նրանից, որ Սերժ Սարգսյանի հետ կապված են անձնական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այդուհանդերձ, նրանց մեջ կա նաև գաղափարական շաղախ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի:


-Ինչո՞ւ է ձեր թիմն այսպես վա­խեցած Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, նախկինների վերա­դարձից: Ի՞նչ են անելու նրանք ձեզ, որ վերադառնան:


-Սերժ Սարգսյանից վախեցած չենք, ես Ռոբերտ Քոչարյանից եմ վախեցած, որովհետև ինքը վախենալու մարդ է, ես էլ վախկոտ տղա եմ:


-Բայց մենք Ձեզնից նման տպա­վորություն չէինք ստացել, Դուք գելխեղդների մեջ չե՞ք մտնում, բա գելխեղդների թիմի ներկայացուցիչը կվախենա՞ ինչ-որ մեկից:


-Մյուսները վախկոտ չեն, ես եմ վախկոտը:


-Այսինքն՝ ձեր իշխանության մի մասն է գելխեղդ:


-Վախկոտ գելխեղդ չի՞ լինում, ես վախկոտ գելխեղդ եմ»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր