Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

21 մար 2020 10:35

Խստացում. Արտահերթ որոշումներ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ շատերի համար անակնկալ կերպով Ազգային ժողովը երեկոյան արտահերթ նիստ գումարեց՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում, որոնք առնչվում են արտակարգ դրության կանոնների խախտմանը:


Նախ` մինչև նիստի մեկնարկը հայտնի դարձավ, որ փոփոխություններ արվել են նաև ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներում, և մի փոքր մեղմացրել են դրույթները: Մասնավորապես, ԶԼՄ-ները արդեն կարող են ոչ միայն հրապարակել պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումները, այլ նաև օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ու Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումները:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փոփոխությունների արմատները խորն են: Մասնավորապես, իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ այս դրությամբ ընդունված փաստաթղթով աշխատելը բարդ է, օրենսդրական բացեր կան, և որոշել են փոփոխություններ կատարել:


Նկատենք, որ արտակարգ դրության ռեժիմի մասին նախագիծը կազմելուն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Արդեն երեկվա նիստի ժամանակ առաջարկեցին խստացնել մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը: «Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով: Այն դեպքում, երբ անձն արտակարգ դրության ժամանակ մեկուսացման չենթարկվի, ինչն առաջացնի զանգվածային հիվանդություն, կենթարկվի կալանքի՝ 3 ամսից մինչև 5 տարի ժամկետով»,- քննարկման ժամանակ նշեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:
Ի վերջո, ԱԺ-ն որոշեց երկուշաբթի օրը կազմակերպել այս հարցի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը, իսկ մինչ այդ էլ առաջարկներ ներկայացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր