20:37 - Դրամն սկսեց ամրապնդվել. դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն նույնպես էժանացել է         16:27 - Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին      16:08 - Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել    

21 մար 2020 13:25

Իտալիան շարունակում է առաջինը մնալ հիվանդների և մահացածների թվով

Մարտի 21-ի դրությամբ աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվել է 261.886 մարդ, վարակվածության զոհերի թիվը հասել է 11167-ի, վերականգնվել է ավելի քան 88 հազար մարդ, գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով South China Morn-ին։   
Օրվա ընթացքում հիվանդության հաստատված դեպքերի թիվը աճել է 34.048-ով, մահացել են`1327-ը: 
Եվրոպայում Իտալիան շարունակում է առաջինը մնալ հիվանդների և մահացածների թվով: Ուրբաթ օրվա դրությամբ, երկրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է 4,032 մահվան դեպք` 627-ով ավելի, քան նախորդ օրը:
Իսպանիայում գրանցվել է 19 980 հիվանդ (մահացել՝ 1,002 ), Գերմանիայում՝ 13 957 (44), Ֆրանսիայում ՝ 12 612 (450), Շվեյցարիայում՝ 4 176 (43), Մեծ Բրիտանիայում՝ 3 983 (177), Նիդեռլանդներում՝ 2 994 (106) Ավստրիայում՝ 2388 (6), Բելգիայում՝ 2257 (37), Շվեդիայում՝ 1.623 (16), Նորվեգիայում՝ 1,552 (6), Դանիայում՝ 1255 (9):
ԱՄՆ-ում ուրբաթ երեկոյան գրանցվել է կորոնավիրուսային վարակի 17,251, մահվան՝ 201 դեպք:
Չինաստանը Ասիայում շարունակում է մնալ առաջինը, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսով զոհերի թիվը կազմել է 3,255 մարդ, գրանցվել է հիվանդության 81,008 դեպք: Հուբեյ նահանգի վարակի էպիկենտրոնում 67,8 հազար մարդ հիվանդացել է, 3139-ը մահացել:
Միաժամանակ Չինաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 41 նոր դեպք ՝ բոլորը արտասահմանից ժամանածներ են: Երկրում արդեն երրորդ օրն է՝ նոր վարակվածներ չկան:
Հարավային Կորեայում, անցած օրվա ընթացքում գրանցվել է վարակի 147 նոր դեպք և մահացու ելքի 8 դեպ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8,799 -ի, մահացել է 102-ը:
Իրանում զոհերի թիվը հասել է 1,443-ի, 19,644-ը վարակված են:
Կորոնավիրուսային վարակի ավելի քան 1000 դեպք էլ գրանցվել է աշխարհի ավելի քան 150 այլ երկրներում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր